Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի 20․05․2025թ-ի N WAFT-AN-05/7 նպատակային նվիրաբերության պայմանագիրը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ համաձայնություն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից շարժական գույքը՝ տրանսպորտային միջոցը՝ (բազմաֆունկցիոնալ քաղաքային կոմունալ մեքենա KO-823-20, շասի МАЗ-6312С3-585-010, թողարկման տարեթիվ 2025թ․, արժեքը 74․500․000 դրամ) Թալին համայնքին նվիրաբերելու համար։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |