Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով և 51-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն՝ ըստ անհրաժեշտության համայնքի ղեկավարի որոշումներով Թալին համայնքի բնակավայրերի փողոցների մայթերում, զբոսայգիներում, պուրակներում և համայնքային նշանակության այլ տարածքներում բարեկարգման, կանաչապատման և բնապահպանական միջոցառումների իրականացման նպատակով, կենսունակությունը կորցրած կամ չորացած ծառերը և թփերը նորերով փոխարինելու համար։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդ օրվանից։ |