Այսօր: Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 384
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 173-Ա
 

Զեկ. ԼՈՒՍԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՒՇՈՒ-Ի ՎԱՀԱԳՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՂԹԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, համաձայն Թալին համայնքի ավագանու 11․02․2025թ №03-Ն որոշմամբ հաստատված <<Թալին համայնքի կամավոր խնդիրները ու դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները սահմանելու և իրականացնելու>> կարգի 8-րդ կետի 12-րդ ենթակետի,հիմք ընդունելով Հայաստանի ավանդական ՈՒՇՈՒ-Ի ֆեդերացիայի նախագահի 2026 թվականի հոկտեմբերի 7-ի դիմումը և Թալին համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Թալին համայնքի ավագանին որոշում է`

1.Թալին համայնքի բյուջեից հատկացնել ընդհանուր 600 000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ՝ 2026 թվականի սեպտեմբերի 21-ին Արագածավան բնակավայրում կայացած Վահագն Թումանյանի հիշատակին նվիրված պատանիների ՀՀ ավանդական ուշուի առաջնության ընթացքում մենամարտերը նոկաուտով հաղթած մարզիկներին դրամական պարգևատրելու համար՝ նրանց սպորտային ձեռքբերումները խրախուսելու նպատակով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ԼՈՒՍԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.22 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner