Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով <<Թալինի ավտոտրանսպորտային եվ ճանապարհների>> ՓԲ ընկերության տնօրենի 2026 թվականի փետրվարի 04-ին համայնքի ղեկավարին հասցեագրված գրությունը Թալին համայնքի ավագանին որոշում է` 1.Տալ համաձայնություն համայնքի զարգացման նպատակով <<Թալինի ավտոտրանսպորտային եվ ճանապարհների>> ՓԲ ընկերության կողմից Թալին համայնքին որպես աջակցություն տրամադրվող 5․000․000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գումարն ընդունելու համար։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |