Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 13-րդ հոդվածի 10-րդ կետով Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Թալին համայնքին մասնակցելու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի «Ծառայությունների բարելավում» բաղադրիչին՝ Թալին քաղաք, Սայաթ-Նովա 2/1 հասցեում գտնվող մարզադաշտի տարածքի բարեկարգման և հանդերձարանի կառուցման նպատակով։
2.Դրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում Թալին համայնքի բյուջեից կատարել ծրագրով նախատեսված առնվազն քսան տոկոսի չափով համաֆինանսավորում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |