Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․ Թալին համայնքի սեփականություն հանդիսացող ք․Թալին Մ․Հարությունյան 13 հասցեում գտնվող 02-003-0024-0327 ծածկագրով 0,502 հա հողամասը և հողամասի վրա գտնվող 02-003-0024-0327-0001 և 02-003-0024-0327-0002 ծածկագրերով շինությունները (մանկապարտեզը և հորը) անորոշ ժամանակով անհատույց օգտագործման տրամադրել Թալին համայնքի <<Թալինի թիվ 2 մսուր մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը (ՀՈԱԿ-ին)։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |