Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 67-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ»-ի 5-րդ գլխի և հիշյալ որոշման 3-րդ կետի «ա» ենթակետի պահանջներով, Թալին համայնքի գլխավոր հատակագծին քաղաքաշինական գոտիավորման նախագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան, հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզպետի 03․07․2025 թ-ի թիվ 01//04510-2025 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելուն և հաստատել մեկնարկային գին՝ համաձայն հավելվածի: 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |