Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով 2026 թվականի մայիսի 22-ին Ներքին Բազմաբերդ բնակավայրում Կաքավաձորի տուֆերի հանքավայրի հարավային (Պարտիզակի) տեղամասից օգտակար հանածոյի արդյունահանման համար՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ անցկացված հանրային քննարկման արձանագրությունը, հաշվի առնելով «ՏԱԹԵՎԻԿ-3» ՍՊ ընկերության տնօրենի 15․04․2026 թվականի գրությունը․ Թալին համայնքի ավագանին որոշում է
1. Տալ նախնական համաձայնություն «ՏԱԹԵՎԻԿ-3» ՍՊ ընկերությանը Ներքին Բազմաբերդ վարչական բնակավայրի տարածքում Կաքավաձորի տուֆերի հանքավայրի հարավային (Պարտիզակի) տեղամասից օգտակար հանածոյի արդյունահանման համար:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |