Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով «Կայուն սոցիալ-տնտեսական զարգացում և կրթություն ԼԱԲ» ՀԿ-ի 12․11․2025 թվականի N 056/5140 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Թալին համայնքի սեփականություն հանդիսացող, ք․Թալին Խանջյան 9 հասցեում գտնվող վարչական շենքի 1-ին հարկից 51,24 քմ ընդհանուր մակերեսով 2 սենյակ, 21 ամիս ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով «Կայուն սոցիալ-տնտեսական զարգացում և կրթություն ԼԱԲ» ՀԿ-ին տրամադրելու համար։ 2․Տալ համաձայնություն «Կայուն սոցիալ-տնտեսական զարգացում և կրթություն ԼԱԲ» ՀԿ-ին գույք տրամադրելու համար, համաձայն կից հավելվածի։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |