Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով, հիմք ընդունելով Թալին համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 11-ի N 03-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 6-րդ կետի 13-րդ, 7-րդ կետի 14-րդ և 8-րդ կետի 12-րդ ենթակետերը, ինչպես նաև Թալին համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թալին համայնքի ավագանին որոշում է
1․ Թալին համայնքում «Խաղաղություն» խորագրով անցկացված մինի ֆուտբոլի ներհամայնքային մրցաշարում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերի դրամական պարգևատրման համար Թալին համայնքի 2026 թվականի բյուջեից հատկացնել ընդհանուր 650 000 (վեց հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |