Ղեկավարվելով <<Տեղական Ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 23․01․2025թ. N 2/փ-27 դրական եզրակացությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող 02-059-0110-0087 կադաստրային ծածկագրով, 13,5786 հա մակերեսով հողամասից առանձնացված 9,4891 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունը՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողերից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, ընդերքի օգտագործման համար տրամադրված գործառնական նշանակության հողերի: 2․Թալին համայնքի ղեկավարին՝ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում: 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |