Այսօր: Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



14 հուլիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքկառավարման մասին >> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի, 67-րդ և 68-րդ հոդվածների պահանջներով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշմամբ հաստատված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ>> -ի 5-րդ գլխի և հիշյալ որոշման 3-րդ կետի <<ա>> ենթակետի պահանջներով, <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 5-րդ և 8-րդ հոդվածներով, Թալին համայնքի գլխավոր հատակագծին, քաղաքաշինական գոտիավորման նախագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան, հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզպետի 03․07․2025 թ-ի թիվ 01//04510-2025 գրությունը և համայնքի ավագանու 11.07.2025թ. N 122-Ա որոշումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

2025 թվականի օգոստոսի 19-ին, ժամը՝ 11:00-ին, Թալինի համայնքապետարանում (հասցեն Ք.Թալին,Գայի 1, 3-րդ հարկ) անցկացնել ՀՀ սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառք: -Աճուրդի առարկա են հանդիսանում՝
Լոտ 1. գ․ Պարտիզակ 5 հողամաս հասցեում գտնվող 02-089-0120-0018 ծածկագրով, 16,0042 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողամասը՝ 1քմ-ի մեկնարկային գինը 174,4 ՀՀ դրամ, ընդամենը 27,911,325 ՀՀ դրամ։ Հողամասն օտարվում է արևային ֆոտովոլտային կայան կառուցելու համար։ Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ 13,955,663 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 1,395,566 ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։ Աճուրդի առարկա հանդիսացող հողամասից ոչ հեռու առկա են հաղորդակցուղիներ (ճանապարհ, էլ.հաղորդման գծեր): Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ։
Լոտ 2. գ․ Պարտիզակ 6 հողամաս հասցեում գտնվող 02-089-0120-0020 ծածկագրով, 16,6045 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողամասը՝ 1քմ-ի մեկնարկային գինը 174,4 ՀՀ դրամ, ընդամենը 28,958,248 ՀՀ դրամ։ Հողամասն օտարվում է արևային ֆոտովոլտային կայան կառուցելու համար։ Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ 14,479,124 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 1,447,913 ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։ Աճուրդի առարկա հանդիսացող հողամասից ոչ հեռու առկա են հաղորդակցուղիներ (ճանապարհ, էլ.հաղորդման գծեր): Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ։
Լոտ 3. գ․ Պարտիզակ 4 հողամաս հասցեում գտնվող 02-089-0120-0017 ծածկագրով, 19,1973 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողամասը՝ 1քմ-ի մեկնարկային գինը 174,4 ՀՀ դրամ, ընդամենը 33,480,092 ՀՀ դրամ։ Հողամասն օտարվում է արևային ֆոտովոլտային կայան կառուցելու համար։ Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ 16,740,046 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 1,674,005 ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։ Աճուրդի առարկա հանդիսացող հողամասից ոչ հեռու առկա են հաղորդակցուղիներ (ճանապարհ, էլ.հաղորդման գծեր): Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ։
Լոտ 4. գ․ Պարտիզակ 9 հողամաս հասցեում գտնվող 02-089-0120-0019 ծածկագրով, 16,3068 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողամասը՝ 1քմ-ի մեկնարկային գինը 174,4 ՀՀ դրամ, ընդամենը 28,439,060 ՀՀ դրամ։ Հողամասն օտարվում է արևային ֆոտովոլտային կայան կառուցելու համար։ Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ 14,219,530 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 1,421,953 ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։ Աճուրդի առարկա հանդիսացող հողամասից ոչ հեռու առկա են հաղորդակցուղիներ (ճանապարհ, էլ.հաղորդման գծեր): Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ։
Լոտ 5. գ․ Պարտիզակ 8 հողամաս հասցեում գտնվող 02-089-0120-0023 ծածկագրով, 19,2982 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողամասը՝ 1քմ-ի մեկնարկային գինը 174,4 ՀՀ դրամ, ընդամենը 33,656,061 ՀՀ դրամ։ Հողամասն օտարվում է արևային ֆոտովոլտային կայան կառուցելու համար։ Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ 16,828,031 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 1,682,803 ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։ Աճուրդի առարկա հանդիսացող հողամասից ոչ հեռու առկա են հաղորդակցուղիներ (ճանապարհ, էլ.հաղորդման գծեր): Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ։
Լոտ 6. գ․ Պարտիզակ 7 հողամաս հասցեում գտնվող 02-089-0120-0022 ծածկագրով, 17,7392 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողամասը՝ 1քմ-ի մեկնարկային գինը 174,4 ՀՀ դրամ, ընդամենը 30,937,165 ՀՀ դրամ։ Հողամասն օտարվում է արևային ֆոտովոլտային կայան կառուցելու համար։ Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ 15,468,583 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 1,546,858 ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։ Աճուրդի առարկա հանդիսացող հողամասից ոչ հեռու առկա են հաղորդակցուղիներ (ճանապարհ, էլ.հաղորդման գծեր): Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ։ Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ ըստ առանձին լոտերի, մասնակցության վճարի անդորագիր (որի չափը սահմանված է 5000 ՀՀ դրամ) և անձնագիր։ Հայտերն ընդունվում են երկուշաբթիից-ուրբաթ ժամը 10։00-17։00-ն, ընդմիջում՝ 13։00-14։00-ն։ Աճուրդի մասնակցության հայտը չի ընդունվում, եթե ներկայացնողը ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողամասի սեփականության իրավունքի սուբյեկտ չէ։ Սակարկողը կարող է գինն ավելացնել աճուրդային քայլի չափից ոչ պակաս գումարով։ Եթե մասնակիցը չի հաղթել, նախավճարը վերադարձվում է նրան, եթե հաղթել է՝ նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ։ Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ։ Աճուրդն անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, գրանցված անձիք և աճուրդի մասնակից չհամարվող անձիք (դիտորդի կարգավիճակով)։
Աճուրդի մասնակից չհամարվող անձիք աճուրդին ներկա գտնվելու համար, յուրաքանչյուր լոտի համար առանձին ներկայացնում են սահմանված չափով (5000 ՀՀ դրամ) մուտքի վճարի անդորագիր և անձնագիր։
Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է։
Աճուրդն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկ կամ ավել է։
Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։
Աճուրդում հաղթած անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը, որից հետո 5 օրվա ընթացքում կողմերի միջև կնքվում է օտարման պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման։
Հողամասերի օտարումն իրականացվում է դասական աճուրդով։
Լոտի ուսումնասիրման համար կարող եք դիմել Թալինի համայնքապետարան աշխատանքային օրերին 16։00-18։00։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
(16.80 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner