Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ»-ի 44-րդ կետի «Ը» - ենթակետով, հիմք ընդունելով 22.09.2020թ-ի ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Օգտակար հանածոների արդյունահանման և(կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման թույլտվություն» N ՇԱԹ-29/626, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Լեռնահատկացման ակտ NL-626, «ՀԻՍԱԼԳԱԳ» ՍՊ ընկերության 23․06․2026թ-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1. Տալ համաձայնություն Թալին համայնքի Կաքավաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-060-0102-0039 կադաստրային ծածկագրով՝ 1․467 հա մակերեսով հողամասը նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ Ընդերքի օգտագործման համար տրամադրված, վարձակալության իրավունքով տրամադրելու «ՀԻՍԱԼԳԱԳ» ՍՊ ընկերությանը։
2. «ՀԻՍԱԼԳԱԳ» ՍՊ ընկերության հետ կնքել վարձակալության պայմանագիր մինչև 22․09․2036 թվականը, մեկ հեկտարի համար տարեկան սահմանելով 45.000 /քառասունհինգ հազար/ ՀՀ դրամ վարձավճար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։ |