Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով <<Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին>> ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2025թ դեկտեմբերի 17-ի ՀՕ-517-Ն օրենքի պահանջը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 25․05․2026թ թիվ ԴԽ/15․4/19860-2026 գրությունը Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․ <<ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> Թալին համայնքի ավագանու 24.10.2022թ-ի N11-Ա որոշման թիվ 2 հավելվածում կրճատել 2․3-21 ծածկագրով Աշխատակազմի գլխավոր մասնագետի (ՔԿԱԳ գործառույթներ իրականացնող) հաստիքային միավորը։
2․ <<ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին >> Թալին համայնքի ավագանու 24.10.2022թ-ի N 11-Ա որոշման թիվ 2 հավելվածում կատարել փոփոխություն՝ սուբվենցիոն ծրագրերի պատասխանատուի մեկ հաստիքային միավորը դարձնել երկու հաստիքային միավոր, համաձայն կից հավելվածի:
3․Սույն որոշման 1-ին կետը ուժի մեջ են մտնում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություն կամ լրացում կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։
4․ Սույն որոշման 2-րդ կետը ուժի մեջ են մտնում 2026թ․ հուլիսի 1-ից |