Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18․11․2021 թվականի N 1902-Լ որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրի հողամաս 6 հասցեում գտնվող 02-035-0130-0005 կադաստրային ծածկագրով 1,746 հա համայնքային սեփականություն հանդիսացող Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողամասը նվիրատվությամբ հանձնել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Ջրային Կոմիտեի։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |