Ղեկավարվելով <<Տեղական Ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 10․04․2026թ. N 1/փ-126 դրական եզրակացությունը Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող 02-057-0109-0919 կադաստրային ծածկագրով 2,05467 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողերից՝ բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողերի:
2. Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող 02-057-0109-0297 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,04381 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողերից՝ բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողերի։
3. Թալին համայնքի ղեկավարին՝ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում:
4․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից |