28.03.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
28.03.25
ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Զարինջա բնակավայրում իրականացվել են մշակույթի տան բեմի հիմնանորոգման աշխատանքներ: Թալինի համայնքային մշակութային կենտրոնը համալրվել է նոր թվային դաշնամուրով՝ ստեղծելով ավելի լայն հնարավորություններ երաժշտության սիրահարների, կենտրոնի սաների համար, Նոր դաշնամուրը կօգնի նաև միջոցառումների և համերգների ավելի լավ կազմակերպմանը, երաժշտական կրթության որակի բարելավմանը։ Թալին քաղաքում ինչպես միշտ մեծ թափով ընթանում են բարեկարգման աշխատանքներ: Ավելացվել են լուսավորության նոր կետեր, կատարվել է ծառերի էտ և սպիտակեցում, ճանապարհների, մայթերի և այլ տարածքների մաքրում: Ճանապարհների լվացուման և մաքրման աշխատանքներ են իրականացվել Դավթաշեն բնակավայրում:
|
|
27.03.25
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
|
Թալինի համայնքապետարանում տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելություն․Թալինի համայնքապետարանում այսօր տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը, որի ընթացքում համայնքի բնակիչները ներկայացրին իրենց անձնական խնդիրներն ու հարցերը համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանին: Հանդիպման ընթացքում համայնքի շուրջ 35 բնակիչներ ներկայացրին սոցիալական, աշխատանքային, քաղաքաշինական, հողային, սեփական բիզնեսներին և այլ թեմաներին առնչվող հարցեր ու խնդիրներ։Բնակիչների խնդիրները տեղում քննարկվեցին և պարզաբանվեցին՝ համապատասխան ոլորտային մասնագետների ներկայությամբ, բոլոր խնդիրներն արձանագրվեցին՝ հետագա ուսումնասիրության և լուծումներ առաջարկելու նպատակով։Հարգելի՛ բնակիչներ, քաղաքացիների ընդունելությունը տեղի ...
Մանրամասն |
|
26.03.25
ՆՈՐ ՀԱՄԱԶԳԵՍՏ՝ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ.
|
Թալին համայնքի կոմունալ ծառայության բոլոր աշխատակիցներին տրամադրվել է նոր աշխատանքային համազգեստ՝ ապահովելու նրանց հարմարավետությունն ու տեսանելիությունը աշխատանքի ընթացքում։ Կոմունալ աշխատակիցների անխոնջ աշխատանքը ապահովում է մեր համայնքի մաքրությունը, բարեկարգումը և հարմարավետությունը։ Ամեն օր նրանք հոգ են տանում մեր շրջապատի մասին՝ դարձնելով այն ավելի մաքուր, անվտանգ և գեղեցիկ։
|
|
26.03.25
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ ԵՆ ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐ՝ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ.
|
Թալինի համայնքապետարանը շարունակաբար իրականացնում է ծրագրեր՝ համայնքի բնակիչների անվտանգությունն ապահովելու և հասարակական կարգը վերահսկելու նպատակով։ Այս շրջանակում Թալին համայնքի Թալին քաղաքի, ինչպես նաև Նոր Արթիկ, Սուսեր, Զարինջա, Հացաշեն, Ոսկեթաս, Կարմրաշեն, Դավթաշեն, Ներքին Բազմաբերդ, Արագածավան և Արտենի բնակավայրերի գլխավոր փողոցներում և պուրակներում տեղադրվել են տեսախցիկներ։ Տեսախցիկների տեղադրումը միտված է կանխարգելելու իրավախախտումները, բարձրացնելու անվտանգությունը և ապահովելու համայնքի բնակիչների ու այցելուների անվտանգ կենսագործունեությունն ու հասարակական կարգը:
|
|
25.03.25
ՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՍՏԱՑՈՒՄ ԵՎ ԱՅԼ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
«Թալինի համայնքային մարզական կենտրոն» ՀՈԱԿ-ի մարզագույքն օրերս հագեցվել է նոր գույքով: Ձեռք է բերվել ոտքերի համար նախատեսված մարզասարք, մարմնամարզական այծիկ, ֆիտնեսի համար նախատեսված մարզագույք։Փոխվել են Սուսեր բնակավայրի մշակույթի տան դուռն ու պատուհանները:Կոմունալ և բարեկարգման աշխատանքները Թալին քաղաքում շարունակում են իրականացվել մեծ թափով:Զովասարի վարչական շենքի, Ակունքի գրադարանի, Մաստարայի մանկապարտեզի, Ծաղկասարի վարչական շենքի և Եղնիկի վարչական շենքի ու գրադարանների դռները փոխարինվել են նորերով, Ծաղկասարի վարչական շենքի պատուհանները ևս փոխվել են։Թալինում շարունակվում են կանաչապատման աշխատանքները.Թալին քաղաքում շարունակվում են բնապահպանական և կանաչապատման աշխատանքները՝ նպատակ ...
Մանրամասն |
|
24.03.25
ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Թալին քաղաքում մեծ թափով և ակտիվ կերպով ընթանում են կոմունալ բազմաբնույթ աշխատանքներ, այդ թվում`Անօրինական գույքի ապամոնտաժում,Լուսավորության համակարգի արդիականացում,Չորացած ծառերի էտում,Տարածքների մաքրում և բարեկարգում,Կոմունալ բարեկարգման այլ աշխատանքներ:Թալին համայնքի կոմունալ գույքը համալրվել է նոր աղբամաններով.Թալին համայնքում շարունակվում են բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքները։ Այս շրջանակում համայնքի կոմունալ գույքը համալրվել է աղբամանների նոր խմբաքանակով՝ նպաստելով քաղաքի մաքուր տեսքին:Համայնքապետարանը կոչ է անում բնակիչներին պահպանել մաքրությունը և պատշաճ օգտվել նոր տեղադրվող աղբամաններից՝ նպաստելով ավելի կոկիկ ու բարեկարգ Թալին ունենալուն։Թալինի ...
Մանրամասն |
|
24.03.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցեցին համայնքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչները և մի շարք բաժինների ղեկավարներ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքային զարգացման ընթացիկ ծրագրերը, ընթացիկ աշխատանքների առաջընթացը, ինչպես նաև առաջիկա անելիքները։ Հատուկ ուշադրություն դարձվեց համայնքի ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված նախագծերին, բնակիչների բարձրացրած խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |