Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3- րդ կետի, ՀՀ կառավարության 12․04․2001 թ-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 231 կետի 2-րդ պարբերության պահանջներով, հիմք ընդունելով համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 13.05.2026 թ-ի թիվ 4 արձանագրությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրի 02-035-0127-0020 ծածկագրի տակ գտնվող 3.16646 հա մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողամասը սեփականության իրավունքով 8.050․000 / ութ միլիոն հիսուն հազար/ ՀՀ դրամով օտարել «ԴԱՇՏԷՆԵՐԳՈ» ՍՊԸ-ին:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: