Այսօր: Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 31
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

29 ապրիլի 2025 թվականի N 31

ՊԱՐՏԻԶԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԼՈՒԿԱՇԻՆ ՏՈՒՖԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ 2-ՐԴ ԼՍՈՒՄ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Պարտիզակ բնակավայր

29․04․2025թ․

2025թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 11։30-ին, “Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին” օրենքով և Կառավարության 2023թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշմամբ սահմանված կարգով, Արագածոտնի մարզի Թալին համայնքի Պարտիզակ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ “Կ․Վարդանյան” ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Արագածոտնի մարզի Լուկաշին տուֆերի հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային 2-րդ լսումը։

Բացման խոսքով հանդես եկավ Թալին համայնքի ներկայացուցիչ Գագիկ Միրզախանյանը, այնուհետև խոսքը փոխանցեց “Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննական կենտրոն” ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Քրիստինե Հարությունյանին։ Հարությունյանը նշեց, որ փորձաքննության գործընթացն իրականացվում է “Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին” օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված կարգով և ներկայացրեց փորձաքննության գործընթացը, նշեց, որ փորձաքննության գործընթացին մասնակցել են պետական կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և ՇՄՆ ստորաբաժանումները, խոսեց նախատեսվող գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների և բնապահպանական ռիսկերի մասին։ Նշեց, որ նախաձեռնողը ՇՄԱԳ-ում նախատեսել է  մի շարք մեղմացուցիչ միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան մեղմելու և նվազեցնելու հնարավոր ազդեցությունները։ Հարությունյանը նշեց, որ Օրենքի պահանջով կազմակերպվել է հանրային 2-րդ լսում, որի նպատակն է ազդակիր բնակավայրին և այլ շահագրգիռ անձանց մասնակից դարձնել փորձաքննության գործընթացին և սլել նաև նրանց կարծիքները։ Նա ներկաներին տեղեկացրեց, որ առաջարկություններ ունենալու դեպքում կարող են դրանք ներկայացնել բանավոր կամ ուղարկել “Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննական կենտրոն” ՊՈԱԿ-ի պաշտոնական էլեկտրոնային փոստին և խոսքը փոխանցեց նախաձեռնողի ներկայացուցիչներին։

Նախաձեռնողի ներկայացուցիչ Շահեն Խաչատրյանը ներկայացրեց նախատեսվող գործունեության վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ, ներկայացրեց աշխատանքների կազմակերպման միջոցառումները և շահագործման փուլում նախատեսվող աշխատանքները։ Նա ներկայացրեց հանքարդյունահանման ընթացքում նախատեսվող բնապահպանական ռիսկերի նվազեցմանն ուղղված նախատեսվող միջոցառումները՝ մթնոլորտային օդի, ջրային ռեսուրսների, հողի հետ կապված։ Նա նշեց, որ բոլոր ազդեցությունների համար մշակվել են համապատասխան մեղմացնող միջոցառումներ, օրինակ, պարբերաբար իրականացվելու է ջրցան և այլն։

Նախատեսվող գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվելուց հետո Հարությունյանը խոսքը փոխանցեց ներկաներինէ իրենց առաջարկությունները, դիտողությունները ներկայացնելու և հուզող հարցերը հնչեցնելու համար։

Բնակիչները հարց բարձրացրեցին հանքի փակումից հետո ռեկուլտիվացման աշխատանքների վերաբերյալ, ինչին ի պատասխան ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ ներկայացվել է փակման ծրագիր, որում նախատեսվում են ռեկուլտիվացման աշխատանքներ։ Բացի այդ, ընկերությունը գործունեության ընթացքում գումար է վճարելու շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով։

Քննարկվեց նաև ազդակիր համայնքի բնակիչներին աշխատանքով ապահովելու հարցը, ազդակիր համայնքի սոցիալական ծրագրերին աջակցելու և գործունեության հետ կապված այլ հարցեր։

Քննարկման ավարտին ներկաները նշեցին, որ ուղջունում են նախատեսվող գործունեության իրականացումը և մաղթեցին հաջողություն։

Ք․Հարությունյանն ամփոփեց հանրային լսումը և շնորհակալություն հայտնեց ներկաներին։

Հանրային լսմանը մասնակցում էին ազդակիր բնակավայրի բնակիչներ, համայնքի և նախաձեռնողի ներկայացուցիչները։

Հանրային լսման լուսանկարները կցվում են սույն արձանագրությանը։

 

Վարող և քննարկումների պատասխանատու՝                          Ք․Հարությունյան

“Կ․Վարդանյան” ՍՊԸ-ի ներկայացուցիչ՝                                     Ա․Անտոնյան

 

 

 



Կից փաստաթղթեր՝
(445.97 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner