Աշխատանքային շաբաթվա մեկնարկը՝ աշխատանքային խորհրդացկությամբ․
Թալին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սերգե Մկրտչյանի նախագահությամբ Թալինի համայնքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչները և Կոմունալ ոլորտի ներկայացուցիչներ։
Խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին նախորդ շաբաթվա աշխատանքները։ Զեկուցվեցին կատարված գործողությունները, արձանագրված խնդիրները, ինչպես նաև տարբեր բնակավայրերում իրականացվող կոմունալ, քաղաքաշինական և բարեկարգման աշխատանքների ընթացքը։
Մանրամասն ներկայացվեցին ոչ միայն արդեն իրականացված աշխատանքները, այլև ընթացիկ գործընթացներն ու առկա խնդիրների լուծման ուղիները։
Սերգե Մկրտչյանը տվեց աշխատանքային ընթացքը կարգավորող համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկա շաբաթվա համար։
|