21.05.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
21.05.25
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների և վարչական ղեկավարների ուղեկցությամբ դիտարկեց Ոսկեթաս, Կարմրաշեն, Զովասար և Գառնահովիտ բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող գազաֆիկացման աշխատանքների ընթացքը։2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նշված չորս բնակավայրերում իրականացվում են գազաֆիկացման աշխատանքներ։ Գազատարի ընդհանուր երկարությունը կազմում է 13.626 կմ, իսկ նախագծի ընդհանուր բյուջեն՝ 229,449,600 ՀՀ դրամ։ Տեղում համակողմանիորեն քննարկվեցին շինարարական գործընթացի ընթացքն ու առաջացած խնդիրները։ Համայնքի ղեկավարը նաև զրուցեց շինարարական աշխատանքներն իրականացնող մասնագետների հետ՝ կարևորելով աշխատանքի որակը։Այցի շրջանակում ...
Մանրամասն |
|
21.05.25
ԽՄԵԼԱՋՐԻ ՑԱՆՑԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ ՄԱՍՏԱՐԱՅՈՒՄ
|
Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեց Մաստարա բնակավայր՝ տեղում հետևելու խմելաջրի ցանցի հիմնանորոգման գործընթացին։ Պետություն-համայնք համագործակցությամբ, 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Մաստարայում ընթացքի մեջ է խմելաջրի համակարգի արդիականացումը՝ 9750 կմ երկարությամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 63,881,740 ՀՀ դրամ։ Այն նպատակ ունի էականորեն բարելավել ջրամատակարարման պայմանները և բարձրացնել համայնքի բնակիչների կյանքի որակը։ Համայնքի ղեկավարը տեղում ծանոթացավ աշխատանքների ընթացքին, քննարկեց առկա խնդիրներն ու տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ապահովելու աշխատանքների արդյունավետ իրականացումը։
|
|
21.05.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՐՑՈՎ
|
Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և համայնքապետարանի ղեկավար կազմը հերթական հանդիպումն ունեցան «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արթուր Դալլաքյանի, տեղակալ Վահե Սահակյանի և աշխատակիցների հետ։Հանդիպման նպատակն էր ևս մեկ անգամ քննարկել Թալին համայնքում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման հետ կապված մի շարք կարևոր հարցեր։ Նշենք, որ Թալին համայնքից Երևան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի մեքենաներն արդեն Թալինում են և շատ շուտով կտրվի երթուղիների մեկնարկը։Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց տեխնիկական և կազմակերպչական մի շարք հարցերի՝ ներառյալ չվացուցակները, երթուղիները, վարորդների պատրաստվածությունը ...
Մանրամասն |
|
20.05.25
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ՈՐԱԿԻ ՆՇԱՆ» ԱՄՍԱԳՐԻՆ
|
Սերն ու հոգատարությունը՝ համայնքի զարգացման հիմքում.Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հարցազրույց է տվել «Որակի նշան» ամսագրին՝ անդրադառնալով Թալին համայնքի զարգացմանը, համայնք- բնակիչ կապին և համայնքում իրականացվող աշխատանքներին։«Այսօր մեր համայնքի բնակիչները զգում են այն հոգատարությունը և ուշադրությունը, որ ստանում են Թալինի համայնքապետարանի և իմ կողմից։ Բնակիչները գիտեն, որ իրենց խնդիրները և հոգսերը բարձրաձայնելուց հետո անպայման ստանալու են լուծումներ, այդ հույսով և վստահությամբ էլ մշտապես դիմում են և՛ ինձ, և՛ համայնքապետարանի մյուս աշխատակիցներին։ Այս առումով պետք է նշեմ նաև, որ խնդիրները շատ հաճախ նկատվում և լուծվում են նախքան բնակչի բարձրաձայնելը» ...
Մանրամասն |
|
20.05.25
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՁԵՌՔ Է ԲԵՐԵԼ ՆՈՐ ԿՈՄՈՒՆԱԼ ՏԵԽՆԻԿԱ
|
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) միջոցով, Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում ՀՀ կառավարության, Համաշխարհային Բանկի և Թալին համայնքի համաֆինանսավորմամբ ձեռք է բերվել MAZ մակնիշի կոմունալ բազմաֆունկցիոնալ տեխնիկա: Նոր տեխնիկան կօգտագործվի համայնքում կոմունալ աշխատանքներն ավելի արագ, արդյունավետ և որակյալ կազմակերպելու համար։ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի ղեկավար կազմի անդամները, ինչպես նաև «Թալինի համայնքային կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի ներկայացուցիչները դիտարկեցին մեքենան, "ՄԱԶ ՑԵՆՏՐ" ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արտաշես Դոլունցի հետ քննարկեցին մեքենայի գործունեության հետ կապված հարցեր:
|
|
19.05.25
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԿՈՄՈՒՆԱԼ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Թալին քաղաքում իրականացվել են մի շարք աշխատանքներ՝ ավելի հարմարավետ և գեղեցիկ միջավայր ապահովելու նպատակով։ Մասնավորապես՝Բարեկարգվել է մանկական զբոսայգու տարածքը:Կատարվել են ճանապարհների բարեկարգման և խոտածածկույթից մաքրելու աշխատանքներ:Տնկվել են գունեղ ծաղիկներ, որոնք ավելի գեղատեսիլ են դարձնում մեր քաղաքը։Բարեկարգվել է Սուրբ Սանդուխտ կույսի մատուռ տանող ճանապարհը՝դյուրացնելով այցելությունը սրբավայր։Ձեռք են բերվել նոր աղբամաններ՝ քաղաքում մաքրությունն ապահովելու նպատակով։Թալինը փոխվում է՝ ձեր հետ և ձեր համար, մաքուր ու գեղեցիկ պահենք մեր համայնքը:Կարմրաշենի պուրակում տեղադրվել են դարպասներ:Արագածավան բնակավայրում իրականացվել է ոռոգման ցանցի ջրագծերի վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև բազմաբնակարան ...
Մանրամասն |
|
17.05.25
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ՝ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԿԱՐԿՈՒՏԻՑ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԻՆ
|
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելեց Թալին համայնք՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալ օրերս տեղացած կարկուտի հետևանքով բնակիչների կրած վնասներին, գնահատել իրավիճակը և քննարկել առկա խնդիրների լուծման հնարավոր ուղղությունները։ Շրջայցին մասնակցեց ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը և մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի և համայնքապետարանի ներկայացուցիչների ուղեկցությամբ նախարարը և մարզպետը եղան Արագածավան և Արտենի բնակավայրերում, ծանոթացան վնասի ծավալներին, ինչպես նաև բնակիչների խնդիրներին ու սպասումներին։«Իմ այցի նպատակն է անձամբ տեղում ծանոթանալ իրավիճակին, ինչպես նաև ձեզ հետ միասին քննարկել, թե ինչ կարող ենք անել հետագայում այսպիսի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |