20.05.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
20.05.25
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ՈՐԱԿԻ ՆՇԱՆ» ԱՄՍԱԳՐԻՆ
|
Սերն ու հոգատարությունը՝ համայնքի զարգացման հիմքում.Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հարցազրույց է տվել «Որակի նշան» ամսագրին՝ անդրադառնալով Թալին համայնքի զարգացմանը, համայնք- բնակիչ կապին և համայնքում իրականացվող աշխատանքներին։«Այսօր մեր համայնքի բնակիչները զգում են այն հոգատարությունը և ուշադրությունը, որ ստանում են Թալինի համայնքապետարանի և իմ կողմից։ Բնակիչները գիտեն, որ իրենց խնդիրները և հոգսերը բարձրաձայնելուց հետո անպայման ստանալու են լուծումներ, այդ հույսով և վստահությամբ էլ մշտապես դիմում են և՛ ինձ, և՛ համայնքապետարանի մյուս աշխատակիցներին։ Այս առումով պետք է նշեմ նաև, որ խնդիրները շատ հաճախ նկատվում և լուծվում են նախքան բնակչի բարձրաձայնելը» ...
Մանրամասն |
|
20.05.25
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՁԵՌՔ Է ԲԵՐԵԼ ՆՈՐ ԿՈՄՈՒՆԱԼ ՏԵԽՆԻԿԱ
|
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) միջոցով, Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում ՀՀ կառավարության, Համաշխարհային Բանկի և Թալին համայնքի համաֆինանսավորմամբ ձեռք է բերվել MAZ մակնիշի կոմունալ բազմաֆունկցիոնալ տեխնիկա: Նոր տեխնիկան կօգտագործվի համայնքում կոմունալ աշխատանքներն ավելի արագ, արդյունավետ և որակյալ կազմակերպելու համար։ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի ղեկավար կազմի անդամները, ինչպես նաև «Թալինի համայնքային կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի ներկայացուցիչները դիտարկեցին մեքենան, "ՄԱԶ ՑԵՆՏՐ" ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արտաշես Դոլունցի հետ քննարկեցին մեքենայի գործունեության հետ կապված հարցեր:
|
|
19.05.25
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԿՈՄՈՒՆԱԼ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Թալին քաղաքում իրականացվել են մի շարք աշխատանքներ՝ ավելի հարմարավետ և գեղեցիկ միջավայր ապահովելու նպատակով։ Մասնավորապես՝Բարեկարգվել է մանկական զբոսայգու տարածքը:Կատարվել են ճանապարհների բարեկարգման և խոտածածկույթից մաքրելու աշխատանքներ:Տնկվել են գունեղ ծաղիկներ, որոնք ավելի գեղատեսիլ են դարձնում մեր քաղաքը։Բարեկարգվել է Սուրբ Սանդուխտ կույսի մատուռ տանող ճանապարհը՝դյուրացնելով այցելությունը սրբավայր։Ձեռք են բերվել նոր աղբամաններ՝ քաղաքում մաքրությունն ապահովելու նպատակով։Թալինը փոխվում է՝ ձեր հետ և ձեր համար, մաքուր ու գեղեցիկ պահենք մեր համայնքը:Կարմրաշենի պուրակում տեղադրվել են դարպասներ:Արագածավան բնակավայրում իրականացվել է ոռոգման ցանցի ջրագծերի վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև բազմաբնակարան ...
Մանրամասն |
|
17.05.25
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ՝ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԿԱՐԿՈՒՏԻՑ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԻՆ
|
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելեց Թալին համայնք՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալ օրերս տեղացած կարկուտի հետևանքով բնակիչների կրած վնասներին, գնահատել իրավիճակը և քննարկել առկա խնդիրների լուծման հնարավոր ուղղությունները։ Շրջայցին մասնակցեց ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը և մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի և համայնքապետարանի ներկայացուցիչների ուղեկցությամբ նախարարը և մարզպետը եղան Արագածավան և Արտենի բնակավայրերում, ծանոթացան վնասի ծավալներին, ինչպես նաև բնակիչների խնդիրներին ու սպասումներին։«Իմ այցի նպատակն է անձամբ տեղում ծանոթանալ իրավիճակին, ինչպես նաև ձեզ հետ միասին քննարկել, թե ինչ կարող ենք անել հետագայում այսպիսի ...
Մանրամասն |
|
17.05.25
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇՈՒՏՈՎ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՃԿՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳ
|
Սիրելի՛ բնակիչներ, ուրախ ենք տեղեկացնել, որ երկարատև բանակցություններից և լայնածավալ աշխատանքներից հետո, պետություն-մասնավոր համագործակցությամբ ՝ ի շնորհիվ Թալինի համայնքապետարանի մշտական աշխատանքների, Թալին համայնքում շուտով գործելու է տրանսպորտային ճկուն համակարգ։Սիրով տեղեկացնում ենք, որ Թալին համայնքում միասնական երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթի հաղթող «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի տրանսպորտային միջոցներն արդեն Թալինում են։Տեղեկացնում ենք, որ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արագածոտնի մարզպետի աշխատակազմի, Թալինի համայնքապետարանի և «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի միջև ներկա պահին ընթանում են քննարկումներ ...
Մանրամասն |
|
16.05.25
ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՇԱԲԱԹԸ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Հարգելի՛ քաղաքացիներ,Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հունիսի 10-12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում) խորագրի ներքո Թալինի համայնքապետարանը հայտարարում է լուսանկարչական և նկարչական մրցույթ հետևյալ թեմաների վերաբերյալ`Էներգիայի աղբյուրներԷներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործումՎերականգնվող մաքուր էներգետիկ ռեսուրսներ (արևային կայան, հողմաղաց, հիդրոկայան) ,Բնությանը վերաբերող թեմաներ:Մրցույթների պայմաններն են՝Մրցույթներին կարող է մասնակցել Թալին համայնքի յուրաքանչյուր բնակիչ,Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել առավելագույնը երկու աշխատանք,Նկարները կարող են կատարվել ցանկացած նյութի վրա (կտավ, ստվարաթուղթ, նկարչական թուղթ և այլն) և նկարչական ցանկացած ...
Մանրամասն |
|
16.05.25
ԹԱԼԻՆ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 3 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ԵՀ «ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳՐԻ» ԿՈՂՄԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՐՃ ՀՈԼՈՎԱԿՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՆՎԻՐՎԱԾ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳՐԻՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԿԱՆԱՉ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻՆ
|
Թալին համայնքը Կայուն Էներգիայի Շաբաթվա շրջանակներում միացել է Հայաստանի համայնքների միության «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով միջոցառումներին, որոնք իրականացվում են ԵՄ Կայուն Էներգիայի Շաբաթվա համատեքստում։Այս շրջանակներում Թալին քաղաքի թիվ 3 մանկապարտեզում կազմակերպվել է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագրի» կողմից պատրաստված տեղեկատվական կարճ հոլովակների ցուցադրություն, որը նվիրված է քաղաքապետերի դաշնագրին և կայուն կանաչ զարգացման գաղափարներին։Ցուցադրության ընթացքում երեխաները հնարավորություն ունեցան ոչ միայն դիտելու հոլովակները, այլ նաև մասնակցելու ակտիվ քննարկմանը՝ հարց-պատասխան ձևաչափով։ Այս մոտեցումը հատուկ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |