|
09.03.26
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
|
08.03.26
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
|
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, մայրեր, քույրեր ու տատիկներ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի առթիվ։Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու ձեր անփոխարինելի դերը մեր ընտանիքներում, համայնքում և հասարակական կյանքում։ Ձեր հոգատարությամբ ու նվիրվածությամբ կերտվում է ամուր ընտանիք, ձեր աշխատասիրությամբ՝ զարգանում է համայնքը, իսկ ձեր իմաստությամբ ու համբերությամբ՝ ձևավորվում է առողջ ու լուսավոր սերունդ։Կինը կյանքի շարունակության խորհրդանիշն է, ուժի ու մեղմության ներդաշնակ միավորումը։Ուրախ եմ, որ այսօր կանայք ակտիվ դերակատարում ունեն կառավարման, կրթության, առողջապահության, մշակույթի, բիզնեսի և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում՝ իրենց գիտելիքով, հետևողականությամբ ու պատասխանատվությամբ նպաստելով մի շարք ...
Մանրամասն |
|
|
06.03.26
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԹԱԼԻՆ ՔԱՂԱՔՈՒՄ
|
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այսօր շրջայց կատարեց Թալին քաղաքում՝ տեղում ծանոթանալու ընթացիկ բարեկարգման և շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև արդեն ավարտված ծրագրերի արդյունքներին։Այս պահին ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում Թալինի կենտրոնական հրապարակում, ինչպես նաև Քոթանյան 11 շենքերի հարակից տարածքներում, որտեղ իրականացվում են բակային տարածքների կառուցման և բարեկարգման աշխատանքներ։Համայնքի ղեկավարը տեղում զրուցեց աշխատանքներն իրականացնող պատասխանատուների հետ, քննարկեց ընթացիկ խնդիրներն ու կազմակերպչական հարցերը և տվեց համապատասխան հանձնարարականներ։Շրջայցի ընթացքում դիտարկվեցին նաև քաղաքում իրականացվող փոսալցման աշխատանքները, Այգեստան փողոցում կատարված ասֆալտապատման ...
Մանրամասն |
|
|
05.03.26
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ՍՊԱՐԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 67 ՏԱՐԵԿԱՆ
|
|
Վազգեն Սարգսյանը մեր նորագույն պատմության ամենանշանակալի ու ազդեցիկ դեմքերից մեկն էր՝ մարդ, ով իր կամքով, խոր մտածողությամբ և անսահման նվիրումով դարձավ Հայաստանի պետականության ու բանակի կերտման հիմնասյուներից մեկը։ Նրա կյանքը պարզապես քաղաքական կամ ռազմական ուղի չէր, այլ գաղափարների և արժեքների պայքար՝ հանուն անկախ, ուժեղ և արժանապատիվ Հայաստանի։Վազգեն Սարգսյանն էր, ով կանգնեց Երկրապահ Կամավորական միության ստեղծման հիմքում՝ դառնալով դրա հավերժ նախագահը և ապացուցելով, որ հայրենիքի ուժը ծնվում է միասնականությունից, հավատից և նվիրումից։Հերոսների կյանքը տարիներով չի չափվում․ այն չափվում է հայրենիքի համար արած գործերով։ Նրանք անմահ են, քանի դեռ նրանց անունն ապրում է մեր ժողովրդի սրտերում և հայրենիքի ...
Մանրամասն |
|
|
05.03.26
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՇՆԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ
|
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի ղեկավար կազմի, ստորաբաժանումների ղեկավարների և ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային հանդիպում ունեցավ Աշնակ բնակավայրի բնակիչների հետ։Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը լսեց բնակիչների կողմից բարձրացված հարցերը, ծանոթացավ նրանց առաջարկություններին և մտահոգություններին։ Քննարկվեցին բնակավայրում առկա տարբեր խնդիրներ՝ ենթակառուցվածքների, կենցաղային խնդիրների և բնակիչների առօրյա կյանքի բարելավմանը վերաբերող թեմաներով։Տավրոս Սափեյանը կարևորեց նման հանդիպումների դերը համայնքային կառավարման գործընթացում՝ ընդգծելով, որ բնակիչների հետ բաց և անմիջական երկխոսությունը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ արձագանքել առկա խնդիրներին ...
Մանրամասն |
|
|
04.03.26
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԱՐԱԳԱԾԱՎԱՆԻ ԹԻՎ 1 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ՆՈՐ, ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ ՀԱԳԵՑԱԾ ՇԵՆՔ
|
ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոցի համար կառուցվել է նոր, ժամանակակից ճարտարապետական լուծումներով հագեցած շենք։ Այսօր աշակերտներն իրենց առաջին քայլերը կատարեցին նոր կրթօջախում՝ ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխան, հարմարավետ և առաջադեմ կրթական միջավայրում։ Նորակառույց դպրոցը կոչված է դառնալու ոչ միայն գիտելիքի, այլև ստեղծարարության, ինքնազարգացման և հաջողության հարթակ։ Թող այս նոր միջավայրը լինի մեծ նվաճումների սկիզբ, լեցուն՝ գիտելիքներով, ձեռքբերումներով և հիշարժան ուսումնական օրերով։ Մաղթում ենք արդյունավետ ու ոգեշնչող ուսումնառություն բոլորին։
|
|
|
04.03.26
ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
|
Արագածավան բնակավայրի Բաղրամյան փողոցում և երկաթուղային կայարանի տարածքում տեղադրվել են նոր նստարաններ։ Կատարված աշխատանքների նպատակն է ապահովել բնակիչների և այցելուների համար առավել հարմարավետ և բարեկարգ միջավայր։ Ճանապարհների բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Զարինջա բնակավայրում:
|
|
|
03.03.26
ԿԱՅԱՑԱՆ «ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՎՈԼԵՅԲՈԼԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ» ԵԶՐԱՓԱԿԻՉ ԽԱՂԵՐԸ ԵՎ ՓԱԿՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
|
|
Այսօր տեղի ունեցան «Թաթուլ Կրպեյանի անվան ներհամայնքային վոլեյբոլի հուշամրցաշարի» եզրափակիչ հանդիպումները և փակման հանդիսավոր արարողությունը՝ ամփոփելով պայքարով լի մարզական օրերը։Մրցաշարը, որը նվիրված էր Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի պայծառ հիշատակին, իր շուրջն էր համախմբել համայնքի բնակավայրերի թիմերին՝ ձևավորելով առողջ մրցակցության, համերաշխության և հայրենասիրական բարձր ոգի։Եզրափակիչ խաղերն անցան լարված և հետաքրքիր պայքարում։ Արդյունքները հետևյալն են՝Առաջին տեղ – ՇղարշիկԵրկրորդ տեղ – ԱշնակԵրրորդ տեղ – ԹալինՓակման հանդիսավոր արարողության ընթացքում հաղթող թիմերը պարգևատրվեցին դրամական պարգևներով, գավաթներով, պատվոգրերով և մեդալներով։Համայնքի ղեկավար Տավրոս ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |