|
20.10.26
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
|
19.10.26
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ օրակարգային տասնյակ հարցերի քննարկմամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքի ընթացիկ խնդիրները, իրականացվող աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առաջնահերթությունների հստակեցմանը, առկա խնդիրների լուծմանն ու նախատեսված աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը։ Քննարկված հարցերի վերաբերյալ պատասխանատուներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ սահմանված խնդիրների հետևողական լուծումն ու աշխատանքների պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով։
|
|
|
19.10.26
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԱՇՆԱԿԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
|
Շարունակելով համայնքի նախադպրոցական հաստատությունների աշխատանքների ուսումնասիրությունը՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և ոլորտային պատասխանատուներն այս անգամ այցելել են Աշնակի մանկապարտեզ։ Աշխատանքային այցի ընթացքում դիտարկվել են հաստատության պայմանները, ուսումնասիրվել առկա խնդիրներն ու բարելավման ենթակա ուղղությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երեխաների առօրյայի կազմակերպմանն ու նրանց համար հարմարավետ միջավայրի ապահովմանը։
|
|
|
19.10.26
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ՝ ԻՐԻՆԴԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
|
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը շարունակելով համայնքի նախադպրոցական հաստատություններում իրականացվող աշխատանքային այցերը՝ այսօր այցելել է նաև Իրինդի մանկապարտեզ։Այցի ընթացքում դիտարկվել են հաստատության աշխատանքային պայմանները, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները։Նման այցերը հնարավորություն են տալիս անմիջականորեն գնահատելու մանկապարտեզների կարիքները, հստակեցնելու առաջնահերթությունները և հետևողական աշխատանք տանել երեխաների համար առավել բարեկարգ ու հարմարավետ պայմաններ ապահովելու ուղղությամբ։Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը Իրինդ բնակավայրի վարչական ղեկավար Հունան Մկրտչյանի ուղեկցությամբ նաև դիտարկել է Իրինդում առկա խնդիրները, տվել համապատասխան հանձնարարականներ բնակավայրի ...
Մանրամասն |
|
|
19.10.26
ՕՐ-ՕՐԻ ԼՈՒՍԱՎՈՐՎՈՂ ՀԱՄԱՅՆՔ
|
Թալին համայնքում շարունակվում են արտաքին լուսավորության համակարգի ընդլայնման և արդիականացման աշխատանքները՝ բնակավայրերում ավելի լուսավոր ու հարմարավետ միջավայր ձևավորելու նպատակով։ Մաստարա բնակավայրում կառուցվում է լուսավորության նոր գիծ, իսկ Դաշտադեմ և Լուսակն բնակավայրերում իրականացվել են LED լամպերի փոխարինման աշխատանքներ՝ նպաստելով լուսավորության համակարգի արդյունավետության բարձրացմանը։
|
|
|
19.10.26
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՈՎ
|
Թալինի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներն այցելել են Թալինի համայնքապետարան՝ ծանոթանալու տեղական ինքնակառավարման մարմնի գործունեությանը։ Աշակերտները շրջել են համայնքապետարանի բաժիններում, ծանոթացել դրանց աշխատանքներին, զրուցել համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի և աշխատակիցների հետ՝ ուղղելով իրենց հետաքրքրող հարցերն ու ստանալով պատասխաններ համայնքային կառավարման առանձնահատկությունների վերաբերյալ։ Նման ճանաչողական այցերը նպաստում են երիտասարդների քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, համայնքային կյանքին նրանց ներգրավվածության խթանմանը և տեղական ինքնակառավարման մասին գիտելիքների ընդլայնմանը։
|
|
|
18.10.26
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՇԱԲԱԹԸ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
|
Հոկտեմբերի 18-ին Թալինի համայնքային մշակույթի կենտրոնում ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում անցկացվեց «Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Թալինի, Ապարանի, Ակունքի, Արթիկի և Փարաքարի համայնքների դպրոցականների մասնակցությամբ։Միջոցառումն իրականացվեց ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում, իսկ Թալինում կազմակերպչական և համակարգման աշխատանքներն իրականացվեցին Թալինի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի կողմից՝ ծրագրի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ։Խաղի 6 փուլերի ընթացքում մասնակից թիմերը պատասխանեցին կանաչ և կայուն զարգացման, էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի, ...
Մանրամասն |
|
|
18.10.26
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ գյուղատնտեսներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Գյուղատնտեսի օրվա առթիվ։ Ձեր քրտնաջան աշխատանքով է մշակվում հողը, ստեղծվում բարիքը և ամրապնդվում մեր երկրի գյուղատնտեսական ներուժը։ Շնորհակալություն ձեր նվիրումի, աշխատասիրության և հայրենի հողի հանդեպ սիրո համար, որոնց շնորհիվ ամեն տարի հողը նոր բերք ու բարիք է պարգևում մեզ։ Մաղթում եմ ձեզ բերքառատ տարի, արևառատ օրեր, բարեկեցություն և նորանոր հաջողություններ։ Թող ձեր աշխատանքը միշտ գնահատված լինի, իսկ վաստակը՝ առատ ու արդյունավոր։ Թալին համայնքի ղեկավար`Տավրոս Սափեյան
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |