|
29.07.26
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
|
29.07.26
Ի Ր Ա Զ Ե Կ ՈՒ Մ
|
|
Թալին համայնքի բնակիչներին, ինչպես նաև, համայնքում հաշվառված անշարժ գույքի այն սեփականատերերին, ովքեր հաշվառված չեն համայնքում Ղեկավարվելով ՀՀ Հարկային Օրենսգրքի 11-րդ և 12-րդ բաժինների պահանջներով, հորդորում ենք ժամանակին և առանց ուշացումների կատարել հարկային պարտավորությունները (անշարժ գույք, փոխադրամիջոցների գույքահարկ, վարձակալություն, աղբահանություն), հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այդ գումարներն ուղղվելու են բնակավայրերի բարեկարգմանն ուղղված ծրագրերին և բնակիչների սոցիալական պայմանների բարելավմանը։ Ինչպես նաև իրազեկում ենք այն քաղաքացիներին, ովքեր տարիներ ...
Մանրամասն |
|
|
29.07.26
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑ ԱՐԱԳԱԾԱՎԱՆ, ԱՐՏԵՆԻ ԵՎ ԳԵՏԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
|
|
Համայնքի ղեկավարն ու ոլորտային պատասխանատուները աշխատանքային շրջայց կատարեցին Արագածավան, Արտենի և Գետափ բնակավայրերում։Շրջայցի ընթացքում համայնքի ղեկավարն ու ոլորտային պատասխանատուները տեղում ծանոթացան «Արագածավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մասնաճյուղում իրականացվող շինարարական ավարտական աշխատանքների ընթացքին։Այնուհետև Գետափ բնակավայրում դիտարկվեցին պետական ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքները, իսկ Արտենի բնակավայրում՝ հրապարակի բարեկարգման աշխատանքների ընթացքը։Շրջայցի ընթացքում արձանագրված խնդիրների առնչությամբ համայնքի ղեկավարը պատասխանատու պաշտոնատար անձանց տվեց համապատասխան հանձնարարականներ՝ սահմանված ժամկետներում վերացնելու հայտնաբերված թերությունները և ապահովելու աշխատանքների ...
Մանրամասն |
|
|
28.07.26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Թալին համայնքի սիրելի՛ բնակիչներ,Մեծ ոգևորությամբ ցանկանում ենք հայտնել, որ սույն թվականի օգոստոսի 20-ից կսկսվեն 2026 թվականի մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակում հաղթող ճանաչված հետևյալ ծրագրերի շինարարական աշխատանքները՝1-ին տեղ՝ «Արագածավան բնակավայրի մշակույթի տան դահլիճի վերանորոգում»,2-րդ տեղ՝ «Դավթաշեն բնակավայրում պուրակի կառուցում»։Մասնակցային բյուջետավորումը համայնքի կառավարմանը բնակիչների անմիջական մասնակցության կարևոր ձև է․ այս գործընթացում յուրաքանչյուր առաջարկ կարող է վերածվել ծրագրի, յուրաքանչյուր ձայն՝ որոշման, իսկ քվեարկության արդյունքը՝ իրական փոփոխության։Այսպիսով՝ բնակիչներն իրենց ձայնը լսելի են դարձնում և կարևոր ներդրում ունենում սեփական բնակավայրերի ...
Մանրամասն |
|
|
28.07.26
ՀԱՐԳԵԼԻ՛ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
|
|
Ուրախ ենք տեղեկացնել, որ Թալին քաղաքի ամֆիթատրոնի վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքների հաջող ավարտի կապակցությամբ Թալինի համայնքապետարանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ/UNHCR) հետ համատեղ, կազմակերպում է ամֆիթատրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 30-ին, ժամը 11:00-ին, Թալինի զբոսայգու տարածքում գտնվող բացօթյա ամֆիթատրոնում։Սիրով հրավիրում ենք Թալին համայնքի բնակիչներին, երեխաներին, նրանց ծնողներին, տատիկ-պապիկներին և բոլոր ցանկացողներին մասնակցելու այս գեղեցիկ և խորհրդանշական միջոցառմանը։Ծրագրում նախատեսված են՝ամֆիթատրոնի բացման և ժապավենի կտրման հանդիսավոր արարողություն,ողջույնի և շնորհավորանքի խոսքեր,մշակութային ...
Մանրամասն |
|
|
27.07.26
ՀՐԱԺԵՇՏ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՈԼՈՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ
|
|
Համայնքի մանկապարտեզներում տեղի ունեցան ավարտական հանդեսներ, որոնց ընթացքում փոքրիկները տոնական և հուզիչ մթնոլորտում հրաժեշտ տվեցին մանկապարտեզին՝ պատրաստվելով կյանքի նոր ու կարևոր փուլին։Տոնական միջոցառումներին մասնակցեցին Թալինի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լուսինե Ավագյանը և բաժնի գլխավոր մասնագետ Ալվարդ Գասպարյանը։Շնորհավորելով ավարտական խմբերի սաներին՝ նրանք մաղթեցին հետաքրքիր ու հաջողություններով լի դպրոցական կյանք, նոր ձեռքբերումներ և բարձր առաջադիմություն։Համայնքապետարանը համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ ավարտական բոլոր խմբերի երեխաներին նվիրեց դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ՝ որպես խորհրդանշական նվեր նրանց կյանքի նոր փուլը ...
Մանրամասն |
|
|
27.07.26
ԵՄ «ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳԻՐ՝ ԱՐԵՎԵԼՔ» ԾՐԱԳՐԻ 2026 Թ
|
ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 2026 թվականի Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում Թալին քաղաքի կենտրոնական հրապարակում «Ֆլայթ» ժամանակակից պարային համույթի սաների մասնակցությամբ անցկացվեց արևի և կայուն էներգիայի գաղափարը խորհրդանշող գեղեցիկ ֆլեշմոբ։ Պարային ելույթը ստեղծագործական ձևով ներկայացրեց վերականգնվող էներգիայի, բնության պահպանության և կայուն ապագայի կարևորությունը՝ միավորելով երեխաների էներգիան, արվեստն ու դրական տրամադրությունը։
|
|
|
27.07.26
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
|
Համայնքի ղեկավարի նախագահությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն՝ ղեկավար կազմի և ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքում իրականացվող ծրագրերի և աշխատանքների ընթացքը, կատարվող աշխատանքների որակն ու սահմանված ժամկետների պահպանումը, ինչպես նաև ընթացիկ աշխատանքային մի շարք հարցեր։ Անդրադարձ կատարվեց նաև համայնքի զարգացմանն ուղղված առաջնահերթ ծրագրերին և նախատեսվող նախաձեռնություններին։ Համայնքի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարեց շարունակել աշխատանքները բարձր պատասխանատվությամբ՝ ապահովելով ծրագրերի արդյունավետ և ժամանակին իրականացումը՝ ի շահ համայնքի և բնակիչների։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |