|
10.09.26
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
|
10.09.26
ԳԻՏԵԼԻՔ, ՈՐԸ ՓՐԿՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐ. ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ՑԱՄԱՔԱՍԱՐԻ ԴՊՐՈՑՈՒՄ
|
Թալինի հրշեջ-փրկարարներն ու Թալինի համայնքապետարանի Քաղպաշտպանության ոլորտի առաջատար մասնագետ Գարիկ Մխիթարյանը հերթական ճանաչողական այցն են կատարել Ցամաքասարի միջնակարգ դպրոց: Հանդիպման ընթացքում աշակերտները ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիքներ են ստացել հրդեհային անվտանգության վերաբերյալ, սովորել են արագ կողմնորոշվել անանցանելի կամ վտանգավոր պահերին և անհրաժեշտության դեպքում ճիշտ կազմակերպել տարհանումը:
|
|
|
09.09.26
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
|
Կաթնաղբյուր բնակավայրում դեռևս չլուսավորված փողոցներում տեղադրվել են նոր լուսավորության սյուներ և լուսատուներ՝ ապահովելով տվյալ հատվածների արտաքին լուսավորությունը։Նոր Արթիկ և Սուսեր բնակավայրերում իրականացվել են գործող լուսատուների փոխարինման աշխատանքներ․ հին լուսատուները փոխարինվել են էներգախնայող LED լամպերով։Աշխատանքներն իրականացվում են համայնքի բնակավայրերում արտաքին լուսավորության համակարգի շարունակական բարելավման, էներգաարդյունավետության բարձրացման և բնակչության համար առավել անվտանգ ու հարմարավետ միջավայր ապահովելու նպատակով։Կոմունալ բնույթի աշխատանքները համայնքում ակտիվ ընթացքի մեջ են, այս անգամ տարածքների մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Կաքավաձոր բնակավայրում:Բարեկարգման ...
Մանրամասն |
|
|
09.09.26
ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԸ՝ Ն․ԲԱԶՄԱԲԵՐԴԻ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԵԿԵՂԵՑՈՒՄ
|
|
Սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի Վերացման՝ Խաչվերացի տոնը՝ Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը։ Տոնի հոգևոր խորհուրդն ու ազգային ավանդույթները մեկտեղելու նպատակով Թալին համայնքի Ներքին Բազմաբերդ բնակավայրում կանցկացվի տոնական միջոցառում։Ժամը 13։00-ից 15։00-ն Ներքին Բազմաբերդի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ նվիրված Խաչվերացի տոնի խորհրդին։Ժամը 15։00-ից եկեղեցու հարակից տարածքում կմեկնարկի Խաչվերացի տոնին նվիրված մշակութային միջոցառումը՝ ազգային ավանդույթների, հոգևոր արժեքների և համայնքային միասնականության շնչով։Սիրով հրավիրում ենք Թալին համայնքի բնակիչներին և հյուրերին՝ մասնակցելու տոնական օրվան, միասին ապրելու տոնի ...
Մանրամասն |
|
|
08.09.26
ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ԱՐԱԳԱԾԱՎԱՆԻ ԹԻՎ 1 ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԴՊՐՈՑ
|
|
Ճանաչողական այց Արագածավանի թիվ 1 նորակառույց դպրոց. քննարկվել են Գետափի աշակերտների տեղափոխման և ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերը.Գետափի միջնակարգ դպրոցի աշակերտների, ուսուցիչների և ծնողների համար կազմակերպվել էր ճանաչողական այց դեպի Արագածավանի թիվ 1 նորակառույց դպրոց։Այցին ներկա էին Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գալուստ Թադևոսյանը, բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակիցներ:Շրջայցի ընթացքում մասնակիցները ծանոթացան ՀՀ կառավարության ծրագրով վերջերս կառուցված Արագածավանի թիվ 1 դպրոցի շենքային ժամանակակից պայմաններին, լուսավոր ու հարմարավետ դասասենյակներին, լաբորատորիաներին ...
Մանրամասն |
|
|
07.09.26
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՈՒԹՅՈՒՆ
|
Աշխատանքային խորհրդակցություն Թալինի համայնքապետարանում. Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նախագահությամբ անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեց համայնքի բնակավայրերում իրականացվող աշխատանքների ընթացքը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները, ինչպես նաև առաջիկա ծրագրերն ու անելիքները։ Քննարկվեցին նաև կրթական ոլորտին և համայնքային նշանակության այլ ընթացիկ հարցերին վերաբերող թեմաներ։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց բարեկարգման աշխատանքների կազմակերպմանը, համայնքային ծրագրերի արդյունավետ իրականացմանը և բնակավայրերում առկա խնդիրների օպերատիվ լուծմանը։ Քննարկված հարցերի վերաբերյալ տրվեցին համապատասխան հանձնարարականներ։
|
|
|
07.09.26
ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Դավթաշեն բնակավայրում մեկնարկել են խմելու ջրագծի արտաքին ցանցի հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագրի իրականացմամբ կբարելավվի բնակավայրի ջրամատակարարման համակարգը՝ ապահովելով առավել հուսալի և կայուն ջրամատակարարում։ Թալին քաղաքում իրականացվել են ծառերի էտման աշխատանքներ։ Միաժամանակ ապամոնտաժվել են ապօրինի կառուցված շինությունները՝ քաղաքային միջավայրն ավելի բարեկարգ, անվտանգ և կանոնակարգված դարձնելու նպատակով։ Կոմունալ բնույթի լայնածավալ աշխատանքներ են իրականացվել Կաթնաղբյուր բնակավայրում: Վերանորոգվել է Զովասար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրը:
|
|
|
07.09.26
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ, ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ
|
Այսօր Թալին համայնքի Հրշեջ-փրկարարական ջոկատի և Թալինի համայնքապետարանի Քաղպաշտպանության մասնագետների կողմից՝ ի դեմս առաջատար մասնագետ Գարիկ Մխիթարյանի, Թալինի թիվ 2 դպրոցի աշակերտների համար անցկացվել են հերթական ցուցադրական պարապմունքներն ու ճանաչողական դասընթացները: Միջոցառման հիմնական նպատակն է դպրոցականներին ծանոթացնել հրդեհային անվտանգության կանոններին, արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, ինչպես նաև տարհանման գործողությունների հաջորդականությանը:
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |