|
08.10.26
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
|
08.10.26
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ը՝ «ԱՌԱՆՑ ՄԵՔԵՆԱՅԻ ՕՐ»
|
|
ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» նախաձեռնությամբ հոկտեմբերի 9-ին անցկացվելու է «Առանց մեքենայի օր» արշավը՝ ակտիվ տեղաշարժն ու առողջ ապրելակերպը խթանելու նպատակով։Մեքենայի օգտագործման նվազեցումը նպաստում է տրանսպորտային արտանետումների կրճատմանը և օդի որակի բարելավմանը, իսկ քայլքն ու հեծանվով տեղաշարժը՝ ֆիզիկական ակտիվության ավելացմանը։ Առօրյա այս ընտրությունները հնարավորություն են տալիս միաժամանակ հոգ տանել սեփական առողջության և շրջակա միջավայրի մասին։Օրվա ընթացքում կատարած քայլերի քանակին հնարավոր է հետևել ԱՌՈՂՋ հավելվածի միջոցով և արդյունքներով կիսվել սոցիալական ցանցերում՝ ոգեշնչելով նաև մյուսներին միանալ ...
Մանրամասն |
|
|
08.10.26
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝ ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
Արագածավան բնակավայրում իրականացվել են բարեկարգման և ենթակառուցվածքների պահպանման մի շարո աշխատանքներ։ Մաքրվել է մանկապարտեզի հարակից տարածքը, բնակավայրում նորոգվել է վնասված խմելու ջրի խողովակաշարը, ինչպես նաև թարմացվել և տեղադրվել են նոր աղբամաններ։ Աշխատանքների նպատակն է պահպանել բնակավայրի բարեկարգությունը և բարելավել բնակիչների համար անհրաժեշտ պայմանները։
|
|
|
07.10.26
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ․ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ
|
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այսօր ոլորտային պատասխանատուների և վարչական ղեկավարների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է համայնքի բնակավայրերում:Առաջին կանգառը Ցամաքասար–Զարինջա ճանապարհն էր, որտեղ պետական ծրագրի շրջանակներում իրականացվում են ճանապարհաշինական աշխատանքներ, հիմնանորոգվում է ճանապարհի 2200 մ երկարությամբ հատվածը: Տեղում քննարկվել են աշխատանքների ընթացքը, շինարարության որակն ու առկա հարցերը։Այնուհետև համայնքի ղեկավարը եղել է Զարինջայում, որտեղ կառուցվում է նոր դպրոց՝ ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։ Շինհրապարակում ներկայացվել է կատարված աշխատանքների ընթացքը, անդրադարձ է կատարվել առկա խնդիրներին և հետագա քայլերին։Շրջայցի ...
Մանրամասն |
|
|
07.10.26
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գրադարանավարի օրվա առթիվ։ Դուք մեր մտավոր ու հոգևոր ժառանգության պահապաններն եք։ Անգնահատելի է հատկապես մեր համայնքի գրադարանների դերը, որոնք ոչ միայն գիտելիքի աղբյուր են, այլև մշակութային կյանքի ու կրթական նախաձեռնությունների կարևոր կենտրոններ։ Շնորհակալ եմ ձեր նվիրված աշխատանքի և ընթերցանության հանդեպ սերը տարածելու համար։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ, իսկ մեր համայնքի գրադարաններին՝ մշտապես բաց դռներ, ոգեշնչված ընթերցողներ և աշխույժ մշակութային կյանք։ Շնորհավո՛ր Գրադարանավարի օր։ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
|
06.10.26
ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
|
Ագարակավան բնակավայրում կառուցվում է լուսավորության նոր ցանց, Իրինդում կատարվել են լուսավորության ցանցի բարեկարգման աշխատանքներ:Դավթաշեն բնակավայրի մանկապարտեզի մուտքի հատվածում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ․ սալարկվում է մուտքի տարածքը: Զուգահեռաբար բնակավայրում անցկացվում է նոր ոռոգման համակարգ: Արտենիի մանկապարտեզում մեկնարկել են վերանորոգման աշխատանքներ:Դավթաշեն և Շղարշիկ բնակավայրերի մանկապարտեզներում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Կարմրաշեն բնակավայրում իրականացվել են լուսավորության ցանցի արդիականացման` LED լամպերի փոխարինման աշխատանքներ:Զարինջա բնակավայրում ընթանում են փողոցների բարեկարգման աշխատանքներ: Մասնակցային բյուջետավորման 2026 թվականի ծրագրերի ...
Մանրամասն |
|
|
06.10.26
ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐԸ ԹԱԼԻՆՈՒՄ
|
Թալինի համայնքապետարանը Ուսուցչի օրվա առթիվ հաճելի ու հիշարժան երեկո էր կազմակերպել Թալին համայնքի բոլոր դպրոցների ուսուցիչների համար։ Օրվա շրջանակում ուսուցիչներն այցելեցին Աշտարակի դրամատիկական թատրոն, որտեղ դիտեցին Վիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վիպակի համանուն ներկայացումը։ Ուսուցիչների հետ այս գեղեցիկ օրը կիսեցին նաև Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և համայնքապետարանի ԿՄՍԵ բաժնի պետ Լուսինե Ավագյանը։
|
|
|
05.10.26
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
|
Սիրելի՛ ուսուցիչներ, դաստիարակներ և կրթության ոլորտի երախտավորներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։Կրթությունը սկսվում է այնտեղ, որտեղ երեխայի ձեռքը բռնում է նրա առաջին դաստիարակը, և շարունակվում է այն դասարանում, որտեղ ուսուցիչը գիտելիքից բացի սեր է փոխանցում հայրենիքի, մարդու և արժեքների հանդեպ։ Դուք ոչ միայն կրթում ու դաստիարակում եք, այլև ձևավորում եք այն սերունդը, որը վաղը կերտելու է մեր համայնքի և երկրի ապագան։Առանձնահատուկ շնորհավորում եմ Թալին համայնքի մանկապարտեզների և կրթական ՀՈԱԿ-ների ներկայացուցիչներին և համայնքի դպրոցների աշխատակազմերին:Խորին շնորհակալություն եմ հայտնում ձեզ այս նվիրական աշխատանքի, անխոնջ ջանքերի և մեր երեխաների ապագային միտված ամենօրյա ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |