|
20.11.26
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
|
20.11.26
ԲԵՆԻԿ ԵՐՎԱՆԴՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՄԱՍՏԱՐԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ
|
Այսօր համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը Մաստարա բնակավայրի վարչական աշխատակազմին է ներկայացրել վարչական ղեկավարի պաշտոնում նշանակված Բենիկ Երվանդյանին: Համայնքի ղեկավարը շնորհավորել է Բենիկ Երվանդյանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և հաջողություններ՝ ի նպաստ բնակավայրի զարգացման։ Տավրոս Սափեյանը շնորհակալություն է հայտնել նախկին վարչական ղեկավար Արտակ Մնացականյանին՝ պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի և ներդրած ջանքերի համար։
|
|
|
19.11.26
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
|
Քաղաքացիների ընդունելությունները շարունակում են մնալ կարևոր հարթակ ՏԻՄ-բնակիչ կապի ամրապնդման, բնակիչների բարձրաձայնած խնդիրներին անմիջականորեն ծանոթանալու և դրանց լուծման ուղղությամբ համագործակցված աշխատանք կազմակերպելու համար։ Այս ձևաչափը հնարավորություն է տալիս ապահովել անմիջական երկխոսություն, լսել բնակիչների առաջարկներն ու մտահոգությունները և արձագանքել նրանց խնդիրներին։
|
|
|
19.11.26
ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Արագածավան բնակավայրի մանկապարտեզի բակում տեղադրվել են նոր տաղավարներ՝ երեխաների բացօթյա ժամանցն առավել հարմարավետ և կազմակերպված դարձնելու նպատակով։ Ստեղծված պայմանները հնարավորություն կտան փոքրիկներին ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդին՝ ապահով և բարեկարգ միջավայրում։
|
|
|
18.11.26
ԱՇՏԱՐԱԿՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՑԱՏԿ ԴԵՊԻ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ» ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌԸ
|
|
«ՑԱՏԿ դեպի աշխատաշուկա» աշխատանքային տոնավաճառըտեղի կունենա քաղաք Աշտարակում նոյեմբերի 20-ին։Որպես մասնակից միանալու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հղումը՝ https://shorturl.at/7XYmy որպես գործատու միանալու համար մանրամասներն այստեղ են՝ https://shorturl.at/klSsw Սույն հրապարակումն իրականացվել է Արաբական ծոցի զարգացման ծրագրի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ՑԱՏԿ. առաջընթացի և տնտեսական կայունության կրթական ծրագիր կանանց համար» ծրագրի շրջանակներում՝ Innobiz ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իննոբիզ» Innobiz ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի AGFUND-ի և ՄԱԲՀ-ի (UNFPA ...
Մանրամասն |
|
|
17.11.26
ԱՇՆԱԿԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՏԱԼՎՈՐԻԿ ՏՈՆՈՅԱՆԸ
|
Այսօր համայնքի ղեկավարի օգնական Անդրանիկ Պողոսյանն Աշնակի վարչական տարածքի աշխատակիցներին է ներկայացրել վարչական ղեկավարի պաշտոնում նշանակված Տալվորիկ Տոնոյանին։ Հանդիպման ընթացքում Անդրանիկ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել վարչական ղեկավարի պաշտոնը նախկինում զբաղեցրած Հովիկ Հարությունյանին՝ կատարած աշխատանքի և համայնքի զարգացման գործում ունեցած ներդրման համար։
|
|
|
17.11.26
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑ ԴԻԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այսօր վարչական ղեկավար Ռուդենկո Հմայակյանի ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է կատարել Դիան բնակավայրում։ Շրջայցի ընթացքում համայնքի ղեկավարը տեղում ծանոթացել է բնակավայրի առկա խնդիրներին, բնակիչների կարիքներին և առաջնահերթ լուծում պահանջող հարցերին։ Քննարկվել են դրանց լուծման հնարավորություններն ու հետագա անելիքները։ Անդրադարձ է կատարվել բնակավայրի զբոսաշրջային ներուժի բացահայտմանն ու դրա արդյունավետ օգտագործման հնարավորություններին։
|
|
|
17.11.26
ԱԳԱՐԱԿԱՎԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆ ՈՒ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
|
|
Մանկապարտեզների պայմանների բարելավումը՝ համայնքային ուշադրության կենտրոնում:Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն աշխատանքային այցերի շրջանակներում այսօր եղել է Ագարակավանի մանկապարտեզում՝ ոլորտային պատասխանատուների և վարչական ղեկավարի ուղեկցությամբ։Համայնքի ղեկավարը շրջել է հաստատության տարածքում, զրուցել աշխատակիցների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերն ու առաջարկությունները։ Անմիջական ու ջերմ զրույցներից անմասն չեն մնացել նաև մանկապարտեզի փոքրիկները:Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել մանկապարտեզի առօրյա գործունեությանը, առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներին։Մանկապարտեզի փոքրիկները շուտով նախադպրոցական կրթությունը կշարունակեն ստանալ ՀՀ կառավարության «300 դպրոց, ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |