Այսօր: Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 396
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թալին համայնքի «Արտենիի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ
2026,Սեպտեմբեր 25 - Հոկտեմբեր 22
Թալին համայնքի «Մաստարայի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ
2026,Սեպտեմբեր 24 - Հոկտեմբեր 21
Թալին համայնքի «Թալինի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ
2026,Սեպտեմբեր 23 - Հոկտեմբեր 23
Թալին համայնքի «Արագածավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ
2026,Սեպտեմբեր 22 - Հոկտեմբեր 19
Թալին համայնքի «Ներքին Սասնաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ
2026,Սեպտեմբեր 18 - Հոկտեմբեր 21
Թալին համայնքի «Դավթաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ
2026,Սեպտեմբեր 17 - Հոկտեմբեր 20
ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2026թ. նոյեմբերի 3-ի, ժամը՝ 09:30-ից մինչև նոյեմբերի 6-ի, ժամը՝ 10:30-ը https://www.e-auctions.am կայքի միջոցով։
2026,Սեպտեմբեր 14 - Նոյեմբեր 3
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2026,Սեպտեմբեր 14 - Նոյեմբեր 13
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2026,Սեպտեմբեր 14 - Նոյեմբեր 6
Թալին համայնքի «Արագածավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ
2026,Սեպտեմբեր 9 - Հոկտեմբեր 7
Թալին համայնքի «Արագածավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ
2026,Սեպտեմբեր 7 - Հոկտեմբեր 5
ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2026թ. հոկտեմբերի 23-ին, ժամը՝ 10:00-ին https://www.e-auctions.am կայքի միջոցով։
2026,Սեպտեմբեր 4 - Հոկտեմբեր 23
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈւՐԴ
2026,Օգոստոս 4 - Սեպտեմբեր 28
ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026,Մայիս 5 - Դեկտեմբեր 31
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
2026,Ապրիլ 23 - Նոյեմբեր 30
ԻՐԱԶԵԿՈՒՄ /ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄ/
2026,Փետրվար 20 - Նոյեմբեր 30
«ԿԱՆԱՅՔ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ»
2026,Փետրվար 9 - Դեկտեմբեր 31
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Նոյեմբեր 28 - 2027,Հունվար 8
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Նոյեմբեր 28 - 2027,Հունվար 15
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Նոյեմբեր 28 - 2027,Հունվար 8

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28.09.26 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am

  Հարգելի՛ այցելուներ

   Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի  պաշտոնական կայքում։

Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։

Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով:  

Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար

Տավրոս Սափեյան

28.09.26 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն:
Խորհրդակցությանը մասնակցեցին համայնքապետարանի ղեկավար կազմը և ոլորտների պատասխանատուները։
Քննարկվեցին համայնքի տարբեր ոլորտների առաջնահերթ հարցերը, ընթացիկ աշխատանքների կազմակերպմանն ու առաջիկա ծրագրերի իրականացմանն առնչվող խնդիրները։
Առանձին անդրադարձ կատարվեց համայնքում ընթացող «Խաղաղություն» մինի ֆուտբոլի մրցաշարի կազմակերպչական և ընթացիկ հարցերին, ինչպես նաև համայնքի արդյունավետ կառավարմանը վերաբերող այլ թեմաների։
28.09.26 ՀԱԿՈ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՆՇՎԵԼ Է ՇԸՄՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՕՐԸ
Այսօր Արևուտ խոշորացված համայնքի եզդիական Հակո բնակավայրում նշվել է Շըմս եզդիական եկեղեցու օրը։
Միջոցառմանը մասնակցել են Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և խորհրդական Սևակ Մանուկյանը: Նրանց ուղեկցել է Արևուտ խոշորացված համայնքի ղեկավար Էդիկ Օսեյանը:
Միջոցառմանը ներկա են եղել Իրաքի Լալեշ քաղաքից ժամանած եզդիական հոգևոր առաջնորդներ՝ Միր Իսմետը, Բավե Չաուշը և Բավե Բիլիմամը։ Տոնական միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանից և արտերկրից ժամանած եզդիներ։
Շըմս եկեղեցին երկու տարի առաջ կառուցվել է Հակո բնակավայրից սերող Շեխ Ռաշիդի և նրա ընտանիքի կողմից։
27.09.26 ՀԻՇԱՏԱԱԿԻ ԵՎ ԽՆԿԱՐԿՄԱՆ ՕՐ
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրանում է Արցախյան 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցը։
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, համայնքապետարանի աշխատակիցներն ու բնակիչները այցելեցին Թալինի պանթեոն, Արագածավանի հուշակոթող և Դաշտադեմի գերեզմանատուն: Հարգանքի տուրք մատուցվեց հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսներին․ խնկարկվեցին նրանց շիրիմները, ծաղիկներ խոնարհվեցին և վառ պահվեց նրանց անմար հիշատակը։
Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր բոլոր հերոսների վառ հիշատակին։
24.09.26 ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՓՈԽՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԹԱԼԻՆՈՒՄ ԷՐ
Արագածոտնի փոխմարզպետ Արմեն Գրիգորյանն այսօր աշխատանքային այցով Թալինում էր։
Այցի շրջանակում փոխմարզպետ Արմեն Գրիգորյանը և Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը շրջայց կատարեցին և դիտարկեցին կառավարություն–համայնք համագործակցությամբ, սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացված աշխատանքները։
Դիտարկվեցին Թալին քաղաքի կենտրոնական հրապարակի վերակառուցման, ինչպես նաև Քոթանյան 11 բազմաբնակարան շենքի բակի բարեկարգման և նորոգման արդյունքները։
Իրականացված ծրագրերը նպաստել են համայնքի հանրային տարածքների բարեկարգմանը և բնակիչների համար ավելի հարմարավետ միջավայրի ձևավորմանը։
24.09.26 ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԱՐՏԵՆԻԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ
Արտենիի հիմնական դպրոցում անցկացվել է օդային տագնապի թեմայով գործնական դասընթաց։
Թալինի համայնքապետարանի քաղաքացիական պաշտպանության առաջատար մասնագետ Գարիկ Մխիթարյանը և ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները աշակերտներին ներկայացրել են օդային տագնապի ժամանակ անվտանգության կանոնները, ճիշտ կողմնորոշվելու և արտակարգ իրավիճակում անհրաժեշտ գործողություններ կատարելու կարևոր սկզբունքները։
Դասընթացը նպատակ ուներ բարձրացնել երեխաների իրազեկվածությունն ու պատրաստվածությունը հնարավոր արտակարգ իրավիճակներին։
24.09.26 ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ՝ ԱՐԱԳԱԾԱՎԱՆԻ ԿԱՄԱՎՈՐ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻՆ
Թալին համայնքի Արագածավանի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի կամավորներ Նարեկ Սուքոյանն ու Հրաչյա Մկրտչյանը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Ա. Ղազարյանի կողմից արժանացել են շնորհակալագրերի՝ Փրկարար ծառայության հետ ակտիվ համագործակցության և Փրկարարի օրվա՝ սեպտեմբերի 4-ի առթիվ։
Շնորհակալագրերի հանձնմանը ներկա են եղել Արագածավանի վարչական ղեկավար Ա. Նազարյանը, Արագածոտնի ՓՎ Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Ս. Ֆահրադյանը և Թալինի համայնքապետարանի քաղաքացիական պաշտպանության մասնագետ Գ. Մխիթարյանը։
23.09.26 ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Մեկնարկել է Զարինջա–Ցամաքասար ավտոճանապարհի ասֆալտապատումը.
Զարինջա և Ցամաքասար բնակավայրերը կապող ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։
Աշխատանքների ավարտից հետո ճանապարհահատվածը կունենա առավել բարեկարգ և անվտանգ երթևեկության պայմաններ՝ բարելավելով բնակավայրերի միջև կապը։
Համայնքում կոմունալ ոլորտի աշխատանքները շարունակվում են ամեն օր՝ ապահովելով մաքուր, բարեկարգ և պատշաճ միջավայր։
Մաքրման և բարեկարգման աշխատանքներ Լուսակն բնակավայրում:
Ներքին Սասնաշեն բնակավայրում շարունակվում են արտաքին լուսավորության ցանցի նոր գծի կառուցման աշխատանքները։
Վերին Բազմաբերդ բնակավայրի կենցաղի տանը տրամադրվել են նոր աթոռներ:
Մեկնարկել են Զովասար- Գառնահովիտ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:
 
 
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
«Ֆեստիվառ» զբոսաշրջային-մշակութային փառատոնը և Թալինի օրը
Թալին համայնքում վառվեցին գլխավոր տոնածառի լույսեր
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner