|
24.11.26
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
|
24.11.26
ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
|
Արագածավան բնակավայրի մանկապարտեզի բակում տեղադրվել են նոր տաղավարներ՝ երեխաների բացօթյա ժամանցն առավել հարմարավետ և կազմակերպված դարձնելու նպատակով։Ստեղծված պայմանները հնարավորություն կտան փոքրիկներին ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդին՝ ապահով և բարեկարգ միջավայրում։Թալին քաղաքի տարբեր հատվածներում իրականացվել են կոմունալ բարեկարգման տարաբնույթ աշխատանքներ:Արագածավան բնակավայրի մանկապարտեզում իրականացվել են մասնակի նորոգման աշխատանքներ՝ մանկապարտեզի պայմանների բարելավման և երեխաների համար առավել հարմարավետ միջավայրի ապահովման նպատակով։Միաժամանակ, մանկապարտեզի մասնաճյուղի բակում տեղադրվել է նոր սղարան՝ համալրելով երեխաների խաղային միջավայրը և ապահովելով ժամանցի նոր հնարավորություն։Թաթուլ ...
Մանրամասն |
|
|
24.11.26
ԹԱԼԻՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ 5 ԵՎ 7 ՀԱՍՑԵՆԵՐԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի Թալին էլեկտրացանցի պետ Էդգար Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեց Թալին քաղաքի Շահումյան 5 և 7 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքեր, որտեղ մեկնարկել են էլեկտրական ցանցի բարելավման աշխատանքները։ Իրականացվում է նոր էլեկտրական հաղորդալարերի անցկացում՝ նպատակ ունենալով բարելավել շենքերի էլեկտրամատակարարման համակարգը և ապահովել բնակիչների անվտանգությունը։ Այցի ընթացքում տեղում դիտարկվել են աշխատանքների ընթացքը, առկա խնդիրներն ու կարիքները։
|
|
|
23.11.26
ԳԱՌՆԱՀՈՎԻՏՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՁՄԵՌԱՅԻՆ ՀԵՔԻԱԹ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ․ ՀՐԱՎԻՐՎՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ՈՒ ՏԱՂԱՎԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՂՆԵՐԸ
|
|
Դեկտեմբերի 26-ին Գառնահովիտ բնակավայրում տեղի կունենա «Ձմեռային հեքիաթ» համայնքային փառատոնը։ Փառատոնի շրջանակում հրավիրում ենք արտադրողներին, ձեռնարկատերերին, արհեստավորներին և բրենդներին հանդես գալու իրենց տաղավարներով։Սա հիանալի հնարավորություն է՝Ներկայացնելու ձեր բրենդը,Ցուցադրելու ձեր արտադրանքը,Կազմակերպելու վաճառք,Ձեռք բերելու նոր հաճախորդներ և գործընկերներ։Եթե ցանկանում եք մասնակցել փառատոնին ձեր տաղավարով, ապա շտապեք ամրագրել ձեր տեղը։Տաղավարների ամրագրման համար զանգահարեք՝ 093 736-591։Վայր՝ Գառնահովիտ բնակավայրԱմսաթիվ՝ դեկտեմբերի 26Փառատոնն իրականացվում է Թալինի համայնքապետարանի և «Իմ գյուղը» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։Կազմակերպիչ՝ «Արի Թալին» ՀԿՏեղեկատվական ...
Մանրամասն |
|
|
20.11.26
ԲԵՆԻԿ ԵՐՎԱՆԴՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՄԱՍՏԱՐԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ
|
Այսօր համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը Մաստարա բնակավայրի վարչական աշխատակազմին է ներկայացրել վարչական ղեկավարի պաշտոնում նշանակված Բենիկ Երվանդյանին: Համայնքի ղեկավարը շնորհավորել է Բենիկ Երվանդյանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և հաջողություններ՝ ի նպաստ բնակավայրի զարգացման։ Տավրոս Սափեյանը շնորհակալություն է հայտնել նախկին վարչական ղեկավար Արտակ Մնացականյանին՝ պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի և ներդրած ջանքերի համար։
|
|
|
19.11.26
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
|
Քաղաքացիների ընդունելությունները շարունակում են մնալ կարևոր հարթակ ՏԻՄ-բնակիչ կապի ամրապնդման, բնակիչների բարձրաձայնած խնդիրներին անմիջականորեն ծանոթանալու և դրանց լուծման ուղղությամբ համագործակցված աշխատանք կազմակերպելու համար։ Այս ձևաչափը հնարավորություն է տալիս ապահովել անմիջական երկխոսություն, լսել բնակիչների առաջարկներն ու մտահոգությունները և արձագանքել նրանց խնդիրներին։
|
|
|
18.11.26
ԱՇՏԱՐԱԿՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՑԱՏԿ ԴԵՊԻ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ» ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌԸ
|
|
«ՑԱՏԿ դեպի աշխատաշուկա» աշխատանքային տոնավաճառըտեղի կունենա քաղաք Աշտարակում նոյեմբերի 20-ին։Որպես մասնակից միանալու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հղումը՝ https://shorturl.at/7XYmy որպես գործատու միանալու համար մանրամասներն այստեղ են՝ https://shorturl.at/klSsw Սույն հրապարակումն իրականացվել է Արաբական ծոցի զարգացման ծրագրի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ՑԱՏԿ. առաջընթացի և տնտեսական կայունության կրթական ծրագիր կանանց համար» ծրագրի շրջանակներում՝ Innobiz ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իննոբիզ» Innobiz ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի AGFUND-ի և ՄԱԲՀ-ի (UNFPA ...
Մանրամասն |
|
|
17.11.26
ԱՇՆԱԿԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՏԱԼՎՈՐԻԿ ՏՈՆՈՅԱՆԸ
|
Այսօր համայնքի ղեկավարի օգնական Անդրանիկ Պողոսյանն Աշնակի վարչական տարածքի աշխատակիցներին է ներկայացրել վարչական ղեկավարի պաշտոնում նշանակված Տալվորիկ Տոնոյանին։ Հանդիպման ընթացքում Անդրանիկ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել վարչական ղեկավարի պաշտոնը նախկինում զբաղեցրած Հովիկ Հարությունյանին՝ կատարած աշխատանքի և համայնքի զարգացման գործում ունեցած ներդրման համար։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |