|
09.07.26
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
|
09.07.26
ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Թաթուլ բնակավայրում ավարտվել են խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարի վերանորոգման աշխատանքները։ Իրականացված աշխատանքների արդյունքում կապահովվի խմելու ջրի առավել արդյունավետ և համաչափ բաշխում, ինչպես նաև կբարելավվի բնակավայրի ջրամատակարարման համակարգի հուսալիությունն ու ծառայության որակը՝ նպաստելով բնակիչների համար առավել կայուն և անխափան ջրամատակարարմանը։ Ակունք բնակավայրի մանկապարտեզի բակում տեղադրվել է նոր և ժամանակակից խաղային համալիր՝ սահարանով, որը նախատեսված է երեխաների անվտանգ, ակտիվ և ուրախ ժամանցն ապահովելու համար։
|
|
|
08.07.26
«ՖԵՍՏԻՎԱՌ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
|
«Ֆեստիվառ» մշակութային-զբոսաշրջային փառատոնի կազմակերպման շրջանակում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում։Քննարկմանը մասնակցում էին Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, «Ֆեստիվառ» մշակութային-զբոսաշրջային փառատոնի կազմակերպման պատասխանատու, պրոդյուսեր Դինարա Մխոյանը,ՆԳՆ պարեկային ծառայության Արագածոտնի մարզային վարչության պետ Արտյոմ Սահակյանը,Արագածոտնի մարզպետի օգնական Նանե Ավանեսյանը, ինչպես նաև հանրային հետուստաընկերության և ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները։Հանդիպման ընթացքում քննարկվեցին հուլիսի 18-ին Թալին քաղաքում անցկացվելիք «Ֆեստիվառ» մշակութային-զբոսաշրջային փառատոնի ...
Մանրամասն |
|
|
06.07.26
«ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԴԵՊՔՈՒՄ ՏԱՐՀԱՆՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ՄԻ ՇԱՐՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ։ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
|
ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության մասնագետների և Թալինի համայնքապետարանի քաղաքացիական պաշտպանության առաջատար մասնագետ Գարիկ Մխիթարյանի մասնակցությամբ Աշնակ և Եղնիկ բնակավայրերի մանկապարտեզներում կազմակերպվել և անցկացվել են «Երկրաշարժի դեպքում տարհանում» թեմայով գործնական պարապմունքներ։Շղարշիկ բնակավայրի կենցաղի տանը իրականացվում են ներքին հարդարման աշխատանքները։ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության մասնագետների և Թալինի համայնքապետարանի քաղաքացիական պաշտպանության առաջատար մասնագետ Գարիկ Մխիթարյանի մասնակցությամբ Թալինի թիվ 3 և Դաշտադեմ բնակավայրերի մանկապարտեզներում կազմակերպվել և անցկացվել են «Երկրաշարժի դեպքում տարհանում» թեմայով գործնական պարապմունքներ։Աշխատանքների ...
Մանրամասն |
|
|
06.07.26
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՄԲ ՃԱՆԱՊԱՐՀԵՑԻՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՆԴԵՊ ԻՐԵՆՑ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԵԿՆՈՂ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ
|
|
Այսօր Թալին համայնքում հանդիսավոր արարողությամբ ճանապարհեցինք հայրենիքի հանդեպ իրենց սահմանադրական պարտքը կատարելու մեկնող զորակոչիկներին։Զորակոչիկներին ճանապարհեց և բարի ծառայություն մաղթեց Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, Թալինի տարածքային զինվորական կոմիսար Ա. Ասատրյանը, Ռազմական ոստիկանության Կոշի հենակետի պետ, կապիտան Բարսեղյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, զորակոչիկների ծնողներն ու հարազատները, ինչպես նաև համայնքի բնակիչները։Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը զորակոչիկներին մաղթեց խաղաղ և անվտանգ ծառայություն, ամուր կամք ու տոկունություն, պատվով կատարելու հայրենիքի պաշտպանի իրենց առաքելությունը և առողջ ու բարեհաջող վերադառնալու հայրենի օջախներ։Թալինի համայնքապետարանը մաղթում է բոլոր ...
Մանրամասն |
|
|
05.07.26
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ։ Սահմանադրությունը պարզապես օրենքների ժողովածու չէ․ այն մեր պետության արժեհամակարգն է, մեր իրավունքների պաշտպանությունն ու մեր ընդհանուր պատասխանատվությունը վաղվա Հայաստանի հանդեպ։ Այս օրը լավ առիթ է ևս մեկ անգամ արժևորելու օրենքի գերակայությունը, փոխադարձ հարգանքն ու քաղաքացիական գիտակցությունը, որովհետև հենց այդ հիմքերի վրա է կառուցվում ուժեղ և կայուն պետությունը։ Շնորհավո՛ր Սահմանադրության օրը։ Թալին համայնքի ղեկավար` Տավրոս Սափեյան
|
|
|
04.07.26
«ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳԻՐ՝ ԱՐԵՎԵԼՔ» ԾՐԱԳՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
|
ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 2026 թվականի Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում Թալինի համայնքապետարանը, «Կայուն սոցիալ-տնտեսական զարգացում և կրթություն» ԼԱԲ հասարակական կազմակերպության համագործակցությամբ, կազմակերպեց «Էներգոգիտակ» ինտելեկտուալ խաղը։Խաղին մասնակցեցին Թալին համայնքի տարբեր բնակավայրերի դպրոցականներից կազմված 5 թիմ՝ յուրաքանչյուր թիմում 4-ական մասնակից։Ինտելեկտուալ խաղի ընթացքում մասնակիցները մրցեցին էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի, շրջակա միջավայրի պահպանության և բնապահպանության թեմաներով՝ ցուցադրելով իրենց գիտելիքները, տրամաբանական մտածողությունը և թիմային համագործակցության հմտությունները։Մրցույթի ...
Մանրամասն |
|
|
03.07.26
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻՆ
|
Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի,Հայաստանի համայնքների միության նախագահ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի,Միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանի և հանրապետության տարբեր համայնքների ղեկավարների մասնակցությամբ նախ ամփոփվել և քննարկվել են Միության կողմից վերջին վեց ամիսների ընթացքում իրականացված աշխատանքները,ներկայացվել են արձանագրված արդյունքներն ու առաջիկա ծրագրերը։ Ժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը, համայնքների միջև համագործակցության ընդլայնմանը և ոլորտում առկա առաջնահերթ խնդիրներին վերաբերող հարցերին։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |