|
22.12.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
|
22.12.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին համայնքային աշխատանքները, իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև տարեվերջյան անելիքները: Խորհրդակցությանը մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմի անդամները:
|
|
|
22.12.25
ՍԻՐԵԼԻ՛ ԲՆԱԿԻՉՆԵՐ, ԱՄԱՆՈՐԻ ԿԱԽԱՐԴԱՆՔԸ ԱՐԴԵՆ ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ Է
|
Դեկտեմբերի 26-ին և 29-ին համայնքի մի շարք բնակավայրերում կկայանան ամանորյա տոնական միջոցառումներ՝ լի ժպիտներով, ուրախությամբ և տոնական տրամադրությամբ։ Դեկտեմբերի 26 Արագածավան բնակավայր — ժամը 12:00 Արտենի բնակավայր — ժամը 13:30 Դեկտեմբերի 29 Մաստարա բնակավայր — ժամը 12:00 Ներքին Բազմաբերդ բնակավայր — ժամը 13:30 Կաքավաձոր բնակավայր — ժամը 14:30 Թող այս օրերը լցվեն ջերմությամբ, միասնականությամբ ու նոր տարվա լուսավոր սպասումով։ Սիրով սպասում ենք բոլորիդ՝ միասին կիսելու տոնական ու հիշարժան պահերը։
|
|
|
19.12.25
«ՀԱՅ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՍՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
|
|
Թալինի ավագ դպրոցի սաները հանդես են եկել գեղեցիկ ու խորիմաստ նախաձեռնությամբ՝ ներկայացնելով «Հայ գրերի գյուտը՝ ազգային ինքնության հիմնասյուն» թեմայով նախագծային աշխատանք, որի ղեկավարը հանդիսանում է Թալինի ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի Մարգարիտ Կարապետյանը:Նախագծի շրջանակում աշակերտները մշակել են գաղափարը և ծրագիրը, որոնք ներկայացվել են Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանին։ Ներկայացված նախաձեռնությունը արժանացել է հավանության, ինչի արդյունքում համայնքապետարանի միջոցներով պատրաստվել է թեմատիկ պաստառը և տեղադրվել Թալին քաղաքի Խանջյան փողոցում։Նախագծի հիմնական նպատակը 21-րդ դարում հայոց գրերի կիրառման կարևորության ընդգծումն է՝ խրախուսելով հայատառ գրությունը և հիշեցնելով, որ հայոց ...
Մանրամասն |
|
|
17.12.25
ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԻՆ
|
Գյուղատնտեսություն և բնապահպանություն Քաղաքաշինություն և հողաշինություն 2025 թվականին Թալինի համայնքապետարանը լայնածավալ և արդյունավետ աշխատանքներ է իրականացրել գյուղատնտեսության, անասնաբուծության, հողօգտագործման, բնապահպանության և գյուղատնտեսական խորհրդատվության ոլորտներում՝ վերահսկելով պետական ծրագրերի իրականացումը և տրամադրելով գյուղացիական տնտեսություններին մասնագիտական աջակցություն, ինչի արդյունքում բարձրացել է համայնքի գյուղատնտեսության արդյունավետությունը։ 2025 թվականին իրականացվել է հողաշինության, քաղաքաշինության և վարչական գործընթացների արդյունավետ կազմակերպում՝ ուղղված համայնքի զարգացման ծրագրերի իրականացմանը։
|
|
|
16.12.25
ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԻՆ
|
Իրավաբանություն Քարտուղարություն 2025 թվականի ընթացքում իրավաբանական ոլորտի գործունեությունը ընդգրկել է ինչպես վարչական վարույթների իրականացում և իրավական ակտերի մշակում, այնպես էլ դատարաններում, հարկադիր կատարման ծառայությունում և քաղաքացիների հետ աշխատանքներում ակտիվ ներգրավվածություն՝ ապահովելով համայնքի շահերի պաշտպանությունը, քաղաքացիների իրավական իրազեկվածության բարձրացումն ու օրինականության պահպանումը։ 2025 թվականին համայնքապետարանի քարտուղարության, անձնակազմի կառավարման և ՏՏ բաժինը ապահովել է վարչարարության բնականոն ընթացքը, ավագանու նիստերի կազմակերպումը և քաղաքացիների արդյունավետ սպասարկումը։
|
|
|
16.12.25
ՀԵՐԹԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՅՑԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑԻՆ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ
|
|
Նոր դպրոցներ և մանկապարտեզներ՝ որպես համայնքային զարգացման և ենթակառուցվածքների բարելավման շարունակական քայլ․ հերթական ստուգայցերն իրականացվեցին Թալին համայնքում պետբյուջեի միջոցներով կառուցվող և հիմնանորոգվող կրթական օբյեկտներում։Պետական միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքն ու շինարարական աշխատանքների որակը տեղում դիտարկելու նպատակով այսօր համայնքի տարբեր բնակավայրեր այցելեցին ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, ինչպես նաև մարզպետարանի և համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցները։Ստուգայցերը մեկնարկեցին Արագածավան բնակավայրում, որտեղ ՀՀ կառավարության «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում կառուցվում են Արագածավանի թիվ 1 և ...
Մանրամասն |
|
|
15.12.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
|
Թալին համայնքի ղեկավարի կողմից անցկացվեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը.Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նախաձեռնությամբ անցկացվեց աշխատանքային հերթական խորհրդակցություն՝ համայնքին վերաբերող մի շարք կարևոր հարցերի քննարկման նպատակով։ Խորհրդակցությանը մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմի անդամները, ինչպես նաև կոմունալ ոլորտի պատասխանատուն։Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց համայնքի զարգացմանն առնչվող մի շարք առաջնահերթ թեմաների։ Մասնավորապես քննարկվեցին կոմունալ ոլորտի ընթացիկ խնդիրները, համայնքի բյուջետային ծրագրերը, սուբվենցիոն ծրագրերի իրականացումը, քաղաքաշինական և կառուցապատման աշխատանքները, առաջիկա տոների կազմակերպչական հարցերը, համայնքի արտաքին տեսքի ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |