|
23.09.26
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
|
22.09.26
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Աշխատանքային խորհրդակցություն Թալինի համայնքապետարանում: Այսօր, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նախագահությամբ կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմը և կոմունալ ոլորտի պատասխանատուն։ Խորհրդակցության ընթացքում պատասխանատու անձինք հանդես եկան զեկուցումներով՝ ներկայացնելով համայնքի տարբեր բնակավայրերում իրականացվող աշխատանքները, կատարվող բարեկարգումները, ընթացիկ խնդիրները, նախագծային և սուբվենցիոն աշխատանքների առաջընթացը և ապագա նախաձեռնությունները։ Քննարկումները նպատակ ունեին գնահատել կատարված աշխատանքների արդյունավետությունը, վեր հանել առկա խնդիրներն ու նախանշել դրանց լուծման ուղիները։
|
|
|
22.09.26
ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ
|
|
Թալինի քաղաքային զբոսայգու մարզադաշտում այսօր տրվեց մրցաշարի պաշտոնական մեկնարկը։Բացմանը ներկա էին Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի ներկայացուցիչներ և համայնքի բնակիչներ։Ողջույնի խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավարի տեղակալ Սպարտակ Ավետիսյանը՝ շնորհավորելով ներկաներին Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակի առթիվ և մասնակիցներին մաղթելով արդար խաղ, հաջողություն ու հաղթանակներ։18 բնակավայրերի թիմեր, մեկ մրցաշար, մեկ մարզական ոգի։Այսօրվա հանդիպումների արդյունքները՝Թալին 17–1 ԶարինջաԿարմրաշեն 1–7 ԱրագածավանԿաքավաձոր 1–1 ԱգարակավանԴավթաշեն 1–3 Վերին ԲազմաբերդՄրցաշարը շարունակվում է։Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-իցԹալինի մարզադաշտում՝Շղարշիկ – ...
Մանրամասն |
|
|
22.09.26
ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Մեկնարկել է Զարինջա–Ցամաքասար ավտոճանապարհի ասֆալտապատումը. Զարինջա և Ցամաքասար բնակավայրերը կապող ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Աշխատանքների ավարտից հետո ճանապարհահատվածը կունենա առավել բարեկարգ և անվտանգ երթևեկության պայմաններ՝ բարելավելով բնակավայրերի միջև կապը։ Համայնքում կոմունալ ոլորտի աշխատանքները շարունակվում են ամեն օր՝ ապահովելով մաքուր, բարեկարգ և պատշաճ միջավայր։ Մաքրման և բարեկարգման աշխատանքներ Լուսակն բնակավայրում:
|
|
|
21.09.26
ՈՒՇՈՒԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՐԱԳԱԾԱՎԱՆՈՒՄ
|
|
Այսօր Թալին համայնքի Արագածավան բնակավայրում անցկացվեց Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի կողմից կազմակերպված՝ Վահագն Թումասյանի հիշատակին նվիրված կրտսեր տարիքային խմբի (մինչև 14 տարեկան) ՀՀ առաջնությունը։Միջոցառմանը ներկա էին Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանը, համայնքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, հյուրեր և մարզաշխարհի ներկայացուցիչներ։Առաջնության շրջանակում համայնքի ղեկավարը հետևեց մարզիկների մրցելույթներին, իսկ ֆեդերացիայի կողմից արժանացավ շնորհակալագրի՝ մարզական ոլորտում ցուցաբերած աջակցության և համագործակցության համար։Մրցումների ընթացքում Արագածավանը ներկայացնող մարզիկներից մեկը հաղթանակ տարավ նոկաուտով։ ...
Մանրամասն |
|
|
21.09.26
ԹԱԼԻՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 35 ԱՄՅԱԿԸ
|
|
Անկախություն, հարատև պետություն. Թալինում նշվեց Հայաստանի անկախության 35 ամյակը։Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Թալինի մանկական զբոսայգում տեղի ունեցավ տոնական միջոցառում։Միջոցառմանը մասնակցեցին Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ։Տոնական ծրագրով հանդես եկան Թալինի մշակութային կենտրոն ՀՈԱԿ-ի սաները՝ ազգային երգ ու պարի կատարումներով՝ օրվա խորհուրդը փոխանցելով ներկաներին։Տոնական օրվա շրջանակում Թալինի մանկական զբոսայգու տարածքում կազմակերպվել էր նաև տոնավաճառ՝ SSEDE LAB հասարակական կազմակերպության և Թալինի համայնքապետարանի համագործակցությամբ։ Տոնավաճառին Արցախից տեղահանված և տեղացի բնակիչները ներկայացրին իրենց արտադրանքը, ձեռագործ ...
Մանրամասն |
|
|
21.09.26
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
|
Սիրելի´ հայրենակիցներ,Ամեն տարի սեպտեմբերի 21-ին մենք վերստին չափում ենք մեր ընթացքը անկախության այն լուսավոր չափանիշով, որը 1991 թվականին ընտրեցինք որպես ապրելու, արարելու և տեր լինելու միակ ճշմարիտ ուղի։Անկախությունն ամեն օր վերահաստատվում է մեր յուրաքանչյուր լուսաբացով, մեր կատարած աշխատանքով և հայրենիքի հանդեպ մեր պատասխանատվությամբ։ Այսօր, առավել քան երբևէ, մեր հայրենիքին անհրաժեշտ է լուռ, բայց անխոնջ աշխատանք, միասնականություն և նվիրում։Խոնարհվելով մեր անկախության ու հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը տված բոլոր նվիրյալների հիշատակի առջև՝ եկեք մեր ամենօրյա գործով ապացուցենք, որ արժանի տերն ենք այս հողի ու պետականության։Մաղթում եմ մեր Հայաստանին անսասան խաղաղություն, իմաստնություն ...
Մանրամասն |
|
|
20.09.26
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԸ
|
|
Թալին համայնքում շարունակվում են սպորտային մրցաշարերը․ մեկնարկում է «Խաղաղություն» խորագրով մինի ֆուտբոլի ներհամայնքային մրցաշարըՀամայնքի սիրելի´ բնակիչներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Թալին համայնքում շարունակվում են սպորտային մրցաշարերը:Սեպտեմբերի 22-ին, ժամը 16:00-ին, Թալինի քաղաքային զբոսայգու մարզադաշտում տեղի կունենա «Խաղաղություն» խորագրով մինի ֆուտբոլի ներհամայնքային մրցաշարի հանդիսավոր բացման արարողությունը:Մրցաշարին մասնակցում են Թալին համայնքի 18 բնակավայրերի թիմերը:Բացման արարողությունից անմիջապես հետո տեղի կունենան առաջին խաղերը`Թալին-ԶարինջաԿարմրաշեն-ԱրագածավանԿաքավաձոր-ԱգարակավանԴավթաշեն-Վերին ԲազմաբերդՍիրով հրավիրում ենք մարզասերներին և համայնքի ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |