|
28.09.26
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
|
28.09.26
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցեցին համայնքապետարանի ղեկավար կազմը և ոլորտների պատասխանատուները։ Քննարկվեցին համայնքի տարբեր ոլորտների առաջնահերթ հարցերը, ընթացիկ աշխատանքների կազմակերպմանն ու առաջիկա ծրագրերի իրականացմանն առնչվող խնդիրները։ Առանձին անդրադարձ կատարվեց համայնքում ընթացող «Խաղաղություն» մինի ֆուտբոլի մրցաշարի կազմակերպչական և ընթացիկ հարցերին, ինչպես նաև համայնքի արդյունավետ կառավարմանը վերաբերող այլ թեմաների։
|
|
|
27.09.26
ՀԻՇԱՏԱԱԿԻ ԵՎ ԽՆԿԱՐԿՄԱՆ ՕՐ
|
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրանում է Արցախյան 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցը։ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, համայնքապետարանի աշխատակիցներն ու բնակիչները այցելեցին Թալինի պանթեոն, Արագածավանի հուշակոթող և Դաշտադեմի գերեզմանատուն: Հարգանքի տուրք մատուցվեց հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսներին․ խնկարկվեցին նրանց շիրիմները, ծաղիկներ խոնարհվեցին և վառ պահվեց նրանց անմար հիշատակը։ Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր բոլոր հերոսների վառ հիշատակին։
|
|
|
24.09.26
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՓՈԽՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԹԱԼԻՆՈՒՄ ԷՐ
|
Արագածոտնի փոխմարզպետ Արմեն Գրիգորյանն այսօր աշխատանքային այցով Թալինում էր։ Այցի շրջանակում փոխմարզպետ Արմեն Գրիգորյանը և Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը շրջայց կատարեցին և դիտարկեցին կառավարություն–համայնք համագործակցությամբ, սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացված աշխատանքները։ Դիտարկվեցին Թալին քաղաքի կենտրոնական հրապարակի վերակառուցման, ինչպես նաև Քոթանյան 11 բազմաբնակարան շենքի բակի բարեկարգման և նորոգման արդյունքները։ Իրականացված ծրագրերը նպաստել են համայնքի հանրային տարածքների բարեկարգմանը և բնակիչների համար ավելի հարմարավետ միջավայրի ձևավորմանը։
|
|
|
24.09.26
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԱՐՏԵՆԻԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ
|
Արտենիի հիմնական դպրոցում անցկացվել է օդային տագնապի թեմայով գործնական դասընթաց։ Թալինի համայնքապետարանի քաղաքացիական պաշտպանության առաջատար մասնագետ Գարիկ Մխիթարյանը և ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները աշակերտներին ներկայացրել են օդային տագնապի ժամանակ անվտանգության կանոնները, ճիշտ կողմնորոշվելու և արտակարգ իրավիճակում անհրաժեշտ գործողություններ կատարելու կարևոր սկզբունքները։ Դասընթացը նպատակ ուներ բարձրացնել երեխաների իրազեկվածությունն ու պատրաստվածությունը հնարավոր արտակարգ իրավիճակներին։
|
|
|
24.09.26
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ՝ ԱՐԱԳԱԾԱՎԱՆԻ ԿԱՄԱՎՈՐ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻՆ
|
Թալին համայնքի Արագածավանի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի կամավորներ Նարեկ Սուքոյանն ու Հրաչյա Մկրտչյանը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Ա. Ղազարյանի կողմից արժանացել են շնորհակալագրերի՝ Փրկարար ծառայության հետ ակտիվ համագործակցության և Փրկարարի օրվա՝ սեպտեմբերի 4-ի առթիվ։ Շնորհակալագրերի հանձնմանը ներկա են եղել Արագածավանի վարչական ղեկավար Ա. Նազարյանը, Արագածոտնի ՓՎ Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Ս. Ֆահրադյանը և Թալինի համայնքապետարանի քաղաքացիական պաշտպանության մասնագետ Գ. Մխիթարյանը։
|
|
|
23.09.26
ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Մեկնարկել է Զարինջա–Ցամաքասար ավտոճանապարհի ասֆալտապատումը. Զարինջա և Ցամաքասար բնակավայրերը կապող ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Աշխատանքների ավարտից հետո ճանապարհահատվածը կունենա առավել բարեկարգ և անվտանգ երթևեկության պայմաններ՝ բարելավելով բնակավայրերի միջև կապը։ Համայնքում կոմունալ ոլորտի աշխատանքները շարունակվում են ամեն օր՝ ապահովելով մաքուր, բարեկարգ և պատշաճ միջավայր։ Մաքրման և բարեկարգման աշխատանքներ Լուսակն բնակավայրում: Ներքին Սասնաշեն բնակավայրում շարունակվում են արտաքին լուսավորության ցանցի նոր գծի կառուցման աշխատանքները։ Վերին Բազմաբերդ բնակավայրի կենցաղի տանը տրամադրվել են նոր աթոռներ: Մեկնարկել են Զովասար- Գառնահովիտ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:
|
|
|
22.09.26
ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ
|
|
Թալինի քաղաքային զբոսայգու մարզադաշտում այսօր տրվեց մրցաշարի պաշտոնական մեկնարկը։Բացմանը ներկա էին Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի ներկայացուցիչներ և համայնքի բնակիչներ։Ողջույնի խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավարի տեղակալ Սպարտակ Ավետիսյանը՝ շնորհավորելով ներկաներին Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակի առթիվ և մասնակիցներին մաղթելով արդար խաղ, հաջողություն ու հաղթանակներ։18 բնակավայրերի թիմեր, մեկ մրցաշար, մեկ մարզական ոգի։Այսօրվա հանդիպումների արդյունքները՝Թալին 17–1 ԶարինջաԿարմրաշեն 1–7 ԱրագածավանԿաքավաձոր 1–1 ԱգարակավանԴավթաշեն 1–3 Վերին ԲազմաբերդՄրցաշարը շարունակվում է։Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-իցԹալինի մարզադաշտում՝Շղարշիկ – ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |