Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Սեպտեմբեր 12 - Հոկտեմբեր 21
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Սեպտեմբեր 8 - Հոկտեմբեր 3
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Սեպտեմբեր 3 - 30
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Սեպտեմբեր 2 - 29
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Սեպտեմբեր 1 - 26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Օգոստոս 27 - Սեպտեմբեր 23
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Օգոստոս 25 - Սեպտեմբեր 19
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Օգոստոս 22 - Սեպտեմբեր 18
ԻՐԱԶԵԿՈՒՄ ՀԱՐԿԵՐ/ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ
2025,Օգոստոս 20 - Նոյեմբեր 30
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2025,Հուլիս 14 - Դեկտեմբեր 31
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2025,Մայիս 20 - Դեկտեմբեր 31
ՀՀ ՏԿԵ նախարարության դրական եզրակացությունը
2025,Ապրիլ 23 - Դեկտեմբեր 31
ԻՐԱԶԵԿՈՒՄ ԿՐԹՈւԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅԱՆ ԳԾՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2025,Մարտ 10 - Հոկտեմբեր 31
ԻՐԱԶԵԿՈՒՄ Մասնավոր հատվածի կազմակերպությունների ներքին ազդարարման համակարգ
2025,Փետրվար 4 - Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.09.25 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am

  Հարգելի՛ այցելուներ

   Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի  պաշտոնական կայքում։

Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։

Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով:  

Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար

Տավրոս Սափեյան

12.09.25 ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Թալին համայնքի միջոցներով թարմացվում է Կաթնաղբյուր բնակավայրի 3-րդ և 4-րդ փողոցների խմելու ջրի ջրագծերը:Աշխատանքներին մասնակցում են նաև գյուղի բնակիչները:Ասֆալտի փոսալցման աշխատանքներ են ընթանում Մաստարա բնակավայրում:Շարունակվում են Մաստարա բնակավայրի ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել է Կարմրաշեն բնակավայրի խմելու ջրի ջրագծերի հիմնանորոգման աշխատանքները:Կոմունալ բարեկարգման աշխատանքներ Թալին քաղաքում։ Բարեկարգված ու հարմարավետ Թալին․ քաղաքի բարեկարգման շարունակական աշխատանքները:Թալին քաղաքի Խանջյան 17 հասցեի բազմաբնակարան շենքում իրականացվում են տանիքի վերանորոգման աշխատանքներ։ Թաթուլ բնակավայրի 2-րդ փողոց փակուղի 5 և Ցամաքասար ... Մանրամասն
12.09.25 ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԹԱԼԻՆ ՔԱՂԱՔՈՒՄ
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներն այսօր շրջայց կատարեցին Թալին քաղաքում՝ դիտարկելով ընթացող ասֆալտապատման լայնածավալ աշխատանքները։
Շրջայցի ընթացքում նրանք տեղում հետևեցին կատարված և ընթացիկ աշխատանքների որակին, ինչպես նաև քննարկեցին առաջիկա անելիքները։
12.09.25 ՆԵՐՔԻՆ ԲԱԶՄԱԲԵՐԴՈՒՄ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄՆ ԱՎԱՐՏԻՆ Է ՄՈՏԵՆՈՒՄ
Ներքին Բազմաբերդ բնակավայրում նոր շունչ է ստանում հավատքի ու միասնականության խորհրդանիշը` Սուրբ Մարիամ Աստվածածին կիսակառույց եկեղեցին։2024 թ․-ի ամռանը, բնակիչների կամքով և Ներքին Բազմաբերդի վարչական ղեկավար Մանուկ Հազրոյանի աջակցությամբ, բարերար Եփրեմ Բաղի բարձր հովանու ներքո մեկնարկեց սրբավայրի վերակառուցման կարևոր ու նվիրական գործընթացը։Այսօր արդեն աշխատանքները մոտենում են իրենց եզրափակիչ փուլին։ Վերջին շինարարական փուլին տեղում հետևել են համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, եկեղեցու բարերար Եփրեմ Բաղը, Ներքին Բազմաբերդի վարչական ղեկավար Մանուկ Հազրոյանը և աշխատակիցները։Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին իր նոր փառահեղ տեսքով կրկին դառնում է հավատքի, լուսավորության և համայնքային միասնականության ... Մանրամասն
12.09.25 ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ՝ «ՇՉԱԿԻ ԿԻՐԱՌՈՒՄ, ԱԶԴԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՊԱՏՍՊԱՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

Թալին համայնքի Հրշեջ փրկարարական ջոկատի և Թալինի համայնքապետարանի Քաղպաշտպանության մասնագետների կողմից` ի դեմս առաջատար մասնագետ Գարիկ Մխիթարյանի, այսօր անցկացվել են հերթական գործնական պարապմունքները՝ «Շչակի կիրառում, ազդարարում և պատսպարում» թեմայով։ Այս անգամ պարապմունքներն անցկացվել են Ներքին Սասնաշեն բնակավայրում:

Թալին համայնքի Հրշեջ փրկարարական ջոկատի և Թալինի համայնքապետարանի Քաղպաշտպանության մասնագետների կողմից` ի դեմս առաջատար մասնագետ Գարիկ Մխիթարյանի, այսօր Մաստարա և Աշնակ բնակավայրերում անցկացվել են հերթական գործնական պարապմունքները՝ «Շչակի կիրառում, ազդարարում և պատսպարում» թեմայով։

11.09.25 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Թալինի համայնքապետարանում կազմակերպվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը.Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը զրուցեց ավելի քան մեկ տասնյակ բնակիչների հետ։ Քննարկումներին մասնակցում էին նաև համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։ Բնակիչները ներկայացրին իրենց հուզող հարցերն ու խնդիրները, որոնք տեղում քննարկվեցին և ստացան համապատասխան պարզաբանումներ։ Մասնավոր հարցերի շուրջ տրվեցին լուծումների ուղիներ։Հարգելի՛ բնակիչներ, քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը՝ 10։00-12։00-ին։Ընդունելությանը մասնակից դառնալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ այցելելով համայնքապետարան ... Մանրամասն
10.09.25 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն համայնքապետարանի ղեկավար կազմի և ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքի բոլոր բնակավայրերին առնչվող հարցեր ու խնդիրներ, ընթացիկ բարեկարգումների և այլ իրականացվող աշխատանքների մանրամասները։ Համայնքի ղեկավարին ներկայացվեցին նաև այս փուլում կատարվող լայնածավալ աշխատանքների ընթացքը։
10.09.25 ԱՐՈՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ ԱՎԱՐՏՎԵՑ՝ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Սեպտեմբերի 5-10-ը Թալինի մշակույթի կենտրոնում անցկացվեց «Արորիկ Հովհաննիսյանի անվան շախմատի ներհամայնքային հուշամրցաշարը», որը կազմակերպվել էր Թալինի համայնքապետարանի նախաձեռնությամբ։ Մրցաշարը նվիրված էր հերոս Արորիկ Հովհաննիսյանի հիշատակին։Մրցաշարին մասնակցեցին համայնքի տարբեր բնակավայրերից 26 շախմատիստներ՝ որից 8-ը մրցեցին այսօր՝ հաղթանակի համար։ Մրցաշարը հնարավորություն տվեց տարբեր տարիքային խմբերի շախմատասերներին մրցել, փորձ ձեռք բերել և ակտիվացնել ներհամայնքային կապը։ Առաջին երեք մրցանակային տեղերը զբաղեցրեցին՝1-ին տեղ՝ Ներքին Բազմաբերդ բնակավայր – Սամվել Ասատրյան (պարգևատրեց Արորիկ Հովհաննիսյանի եղբայրը՝ Գևորգ Հովհաննիսյանը)2-րդ տեղ՝ Կաքավաձոր բնակավայր – Հովիկ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner