|
30.04.26
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
|
30.04.26
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
|
|
Համայնքի ղեկավարը, կարևորելով բնակիչների հետ մշտական կապն ու անմիջական շփումը, ինչպես յուրաքանչյուր հինգշաբթի, այնպես էլ այսօր անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը՝ ընդունելով շուրջ երկու տասնյակ բնակիչների։ Ընդունելության ընթացքում քաղաքացիները համայնքի ղեկավարին ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները, առաջարկություններն ու տարբեր ոլորտներին վերաբերող հարցերը։Համայնքի ղեկավարը լսեց բոլոր քաղաքացիներին, տեղում տվեց համապատասխան հանձնարարականներ ոլորտային պատասխանատուներին՝ բարձրացված հարցերի ուսումնասիրության, հնարավոր լուծումների մշակման և սահմանված ժամկետներում անհրաժեշտ քայլերի իրականացման համար։ Կարևորվեց բնակիչների կողմից բարձրացված յուրաքանչյուր հարցի նկատմամբ հետևողական աշխատանքն ...
Մանրամասն |
|
|
30.04.26
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՍՕՐ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ԿՈՐԻԶ-2025» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԳՐԱՆՑԱԾ ՄԱՍՏԱՐԱՅԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻՆ
|
|
Թալին համայնքի Մաստարա բնակավայրի աշակերտներ Դենիս Դանիելյանը, Անյուտա Աթոյանը և Լիա Ջիգկաևան մասնակցել են «Կորիզ 2025» կրթական ծրագրի շրջանակում անցկացված «Koreez 2025» համադպրոցական առարկայական մրցույթին և գրանցել բարձր արդյունքներ՝ զբաղեցնելով մրցանակային հորիզոնականներ։Դենիս Դանիելյան — 1-ին տեղ և հատուկ մրցանակԱնյուտա Աթոյան — 2-րդ տեղԼիա Ջիգկաևա — 3-րդ տեղԱյսօր նրանց հյուրընկալել էր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, ով շնորհավորեց աշակերտներին՝ կարևորելով կրթության, գիտելիքի և նպատակասլաց աշխատանքի դերը երիտասարդների հաջողությունների ճանապարհին։ Համայնքի ղեկավարը նրանց պարգևատրեց Թալինի համայնքապետարանի պատվոգրերով՝ մաղթելով նորանոր հաղթանակներ ...
Մանրամասն |
|
|
28.04.26
ԻՐԻՆԴԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ԱՂԲԻ ՏԵՍԱԿԱՎՈՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
|
Թալին համայնքի հարգելի՛ բնակիչներ, Այս անգամ բնապահպանական և կրթական նախաձեռնությունը կազմակերպվել է Իրինդի մանկապարտեզում, որտեղ անցկացվել է «Աղբի տեսակավորում» թեմայով միջոցառում։ Միջոցառման ընթացքում փոքրիկները խաղային և ուսուցողական ձևաչափով սովորել են տարբերակել կենցաղային թափոնները, հասկացել տեսակավորման կարևորությունը և ծանոթացել մաքուր ու խնամված շրջակա միջավայրի պահպանման սկզբունքներին։ Վաղ տարիքից նման գիտելիքների փոխանցումը նպաստում է պատասխանատու, շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար և գիտակից սերնդի ձևավորմանը։ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում նման նախաձեռնությունները շարունակական են լինելու՝ ընդգրկելով համայնքի տարբեր բնակավայրեր և կրթական հաստատություններ։
|
|
|
28.04.26
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ ՇՐՋԱՅՑ ԿԱՏԱՐԵՑ ԹԱԼԻՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԵՎ ԾԱՂԿԱՍԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
|
Համայնքի ղեկավարը ոլորտային պատասխանատուների հետ շրջայց կատարեց Թալին քաղաքում և Ծաղկասար բնակավայրում։ Տեղում ծանոթացավ Թալինի զբոսայգում իրականացվող բարեկարգման աշխատանքներին, այնուհետև հանդիպեց Խանջյան 25 շենքի բնակիչների հետ։ Տեղում ուսումնասիրեց շենքի բակային տարածքը՝ հետագա բարելավման և բարեկարգման նպատակով։ Ծաղկասար բնակավայրում համայնքի ղեկավարը հանդիպեց «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչների հետ, քննարկեցին համայնքում խմելու ջրի առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները։
|
|
|
28.04.26
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ԵՎ ԱՐՏԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
|
|
Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը քաղաքացիների ընդունելություն է անցկացրել Արագածավան և Արտենի բնակավայրերում։ Հանդիպումների ընթացքում բնակիչները համայնքի ղեկավարին ներկայացրել են իրենց հուզող խնդիրները՝ կապված ենթակառուցվածքների, սոցիալական և համայնքային նշանակության այլ հարցերի հետ, ինչպես նաև հանդես եկել տարբեր առաջարկներով։ Տավրոս Սափեյանը ուշադրությամբ լսել է քաղաքացիներին, տվել համապատասխան պարզաբանումներ և հանձնարարել ոլորտային պատասխանատուներին՝ յուրաքանչյուր բարձրացված խնդրի մասով ձեռնարկել անհրաժեշտ քայլեր և ապահովել դրանց ժամանակին ու արդյունավետ լուծումը։
|
|
|
28.04.26
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ ՇՐՋԱՅՑ ԿԱՏԱՐԵՑ ԱՐՏԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը ոլորտային պատասխանատուների հետ շրջայց է կատարել Արտենի բնակավայրում։ Տեղում ուսումնասիրվել են սուբվենցիոն ծրագրով իրականացված ասֆալտապատման և ընթացիկ աշխատանքները։ Այնուհետև համայնքի ղեկավարը դիտարկել է բնակիչների կողմից բարձրաձայնված խնդիրները, քննարկել դրանց հնարավոր լուծումները, ինչպես նաև լսել բնակիչների առաջարկներն ու դիտարկումները։
|
|
|
28.04.26
ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՇԱԲԱԹՎԱ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ՆԵՐՔԻՆ ՍԱՍՆԱՇԵՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
|
|
Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում հերթական բնապահպանական նախաձեռնությունն իրականացվել է Ներքին Սասնաշենի մանկապարտեզում։Մանկապարտեզում կազմակերպվել է աղբի տեսակավորման թեմայով միջոցառում, ինչպես նաև իրականացվել է ծաղիկների տնկման արարողություն՝ երեխաների ակտիվ և ոգևորված մասնակցությամբ։Փոքրիկները ոչ միայն սովորել են ճիշտ տեսակավորել կենցաղային թափոնները, այլև սեփական ձեռքերով մասնակցել են շրջակա միջավայրի կանաչապատմանն ու խնամքին՝ ձևավորելով պատասխանատու վերաբերմունք բնության նկատմամբ։Այսպիսի նախաձեռնությունները նպաստում են երեխաների բնապահպանական գիտակցության զարգացմանը և համայնքում ավելի մաքուր, խնամված ու կանաչ միջավայրի ձևավորմանը։Առաջիկայում Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում նախատեսվում ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |