Այսօր: Հինգշաբթի, 19 Մարտի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 162
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈԱԿ-ՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
2026,Մարտ 19 - Ապրիլ 6
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026,Մարտ 10 - Ապրիլ 6
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026,Մարտ 9 - Ապրիլ 3
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026,Փետրվար 27 - Մարտ 27
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026,Փետրվար 26 - Մարտ 26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026,Փետրվար 25 - Մարտ 25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026,Փետրվար 24 - Մարտ 24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026,Փետրվար 23 - Մարտ 20
ԻՐԱԶԵԿՈՒՄ /ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄ/
2026,Փետրվար 20 - Նոյեմբեր 30
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2026,Փետրվար 12 - Մարտ 24
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2026,Փետրվար 12 - Մարտ 24
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2026,Փետրվար 12 - Մարտ 24
«ԿԱՆԱՅՔ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ»
2026,Փետրվար 9 - Դեկտեմբեր 31
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Նոյեմբեր 28 - 2027,Հունվար 8
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Նոյեմբեր 28 - 2027,Հունվար 15
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Նոյեմբեր 28 - 2027,Հունվար 8

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.03.26 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am

  Հարգելի՛ այցելուներ

   Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի  պաշտոնական կայքում։

Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։

Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով:  

Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար

Տավրոս Սափեյան

19.03.26 ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Թալին համայնքում շարունակվում են գիշերային լուսավորության բարելավման աշխատանքները
Թալին համայնքի Աշնակ, Կաթնաղբյուր և Արտենի բնակավայրերում իրականացվել են գիշերային լուսավորության համակարգերի ընդլայնման աշխատանքներ՝ ավելացվել են նոր լուսատուներ։
Միևնույն ժամանակ, Արագածավան բնակավայրում փոխարինվել են այրված լեդ լուսատուները՝ տեղադրվելով նոր, ժամանակակից լուսատուներ։
Իրականացված աշխատանքների շնորհիվ զգալիորեն բարելավվել է փողոցների լուսավորվածությունը, ինչը նպաստում է բնակիչների անվտանգության և հարմարավետության բարձրացմանը։
Կոմունալ ծառայության կողմից Թալին քաղաքի Թումանյան 15 բազմաբնակարան շենքի հարակից տարածքում իրականացվում են ցանկապատի տեղադրման աշխատանքներ։
19.03.26 ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՊԱԹՈԼՈԳԻԱՅԻ ԵՎ ՑԻՏՈԼՈԳԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԿԱՐԱՏև ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ՝ ՊՍԴ-ՖՐԱՆՍԻԱ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ, ՊՍԴ-ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՆԱԽԱԳԱՀ, ԲԺԻՇԿ ԱՅԾԵՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը ընդունել է պաթոլոգիայի և ցիտոլոգիայի զարգացման երկարատև ծրագրեր իրականացնող ֆրանսիական մարդասիրական կազմակերպության՝ ՊՍԴ-Ֆրանսիա ասոցիացիայի Հայաստանի Հանրապետության աշխարհագրական ներկայացուցիչ, ՊՍԴ-Ֆրանսիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահ, բժիշկ Այծեմիկ Հարությունյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Թալին համայնքում քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգային մարդասիրական շրջանային կենտրոն հիմնելու հնարավորությունները։
Կողմերը կարևորել են նման կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն կնպաստի բնակչության շրջանում հիվանդությունների վաղ ախտորոշմանն ու առողջապահական ծառայությունների հասանելիության բարձրացմանը։
19.03.26 ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԱԳԱՐԱԿԱԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ
Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի ղեկավար կազմի և ոլորտային պատասխանատուների հետ միասին հանդիպում ունեցավ Ագարակավան բնակավայրի բնակիչների հետ։
Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը լսեց բնակիչներին հուզող խնդիրներն ու առաջարկությունները։ Բարձրացված հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ, քննարկվեցին հնարավոր լուծումները։
Բնակիչները շնորհակալություն հայտնեցին համայնքի ղեկավարին նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար՝ կարևորելով իրենց հուզող հարցերը բարձրաձայնելու և անմիջական արձագանք ստանալու հնարավորությունը։
18.03.26 ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Այսօր Թալին համայնքում կայացել է հանդիպում, որի ընթացքում ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության ծրագրերը։Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչության խորհրդատվության բաժնի պետ Մերինե Աթոյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Արամ Բարսեղյանը, ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության գլխավոր մասնագետ Գևորգ Հարությունյանը, ինչպես նաև Թալինի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Սևակ Սիմոնյանը։Հանդիպման ընթացքում ոլորտային պատասխանատուները ներկայացրել են գործող ծրագրերը, դրանց առանձնահատկությունները և օգտվելու պայմանները։Հարցուպատասխանի ... Մանրամասն
16.03.26 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմը, կոմունալ ծառայության և այլ ոլորտային պատասխանատուներ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին առաջիկա միջոցառումների կազմակերպման աշխատանքները, ինչպես նաև համայնքում իրականացվող ծրագրերի և ընթացիկ աշխատանքների կատարման ընթացքը։
Համայնքի ղեկավարը պատասխանատուներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու և սահմանված ժամկետներում իրականացնելու համար։
14.03.26 ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍ ԱՇՆԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
Աշնակ բնակավայրում տեղի ունեցավ հետաքրքիր և ստեղծագործական մթնոլորտով հագեցած վարպետաց դաս։
Միջոցառմանը ներկա էին Թալինի համայնքապետարանի ԿՄՍԵ հարցերի բաժնի պետ Լուսինե Ավագյանը և Թալինի մշակույթի կենտրոն ՀՈԱԿ-ի տնօրեն Նելլի Սիմոնյանը։
Լիանա Ավագյանի նախաձեռնությամբ գործող «Հմուտ ձեռքեր» խմբակում կազմակերպվել էին բատիկայի և դեկուպաժի վարպետաց դասեր։
Բատիկայի վարպետաց դասը վարեց «Սաղարթ Արտ»-ի հիմնադիր Արմենուհի Սաղդասարյանը, իսկ դեկուպաժի վարպետաց դասը՝ Գոհար Ավագյանը։
Միջոցառման մշակութային հատվածում ելույթ ունեցան Աշնակի «Վերելք» երգի-պարի համույթի ավագ և միջին խմբերի սաները՝ ստեղծելով ջերմ, տոնական և ստեղծագործական մթնոլորտ։
13.03.26 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՄՈՒՏՔԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Թալին համայնքի միջոցներով Արտենի բնակավայրում իրականացվել են բազմաբնակարան շենքերի մուտքերի բարեկարգման աշխատանքներ։
Ծրագրի շրջանակում բազմաբնակարան շենքերում փոխարինվել են մուտքերի հին դռներն ու պատուհանները՝ տեղադրվելով նոր և ժամանակակից դռներ ու պատուհաններ։
Իրականացված աշխատանքները միտված են շենքերի ընդհանուր վիճակի բարելավմանը, բնակիչների համար առավել հարմարավետ պայմանների ապահովմանը և բնակավայրի բարեկարգ տեսքի ձևավորմանը։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner