Այսօր: Երեքշաբթի, 12 Մայիսի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
2026,Մայիս 12 - Հունիս 9
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
2026,Մայիս 11 - Հունիս 8
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026,Մայիս 8 - Հունիս 17
ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026,Մայիս 5 - Դեկտեմբեր 31
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
2026,Ապրիլ 23 - Նոյեմբեր 30
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026,Ապրիլ 14 - Մայիս 15
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026,Ապրիլ 13 - Մայիս 14
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2026,Ապրիլ 7 - Մայիս 12
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2026,Ապրիլ 7 - Մայիս 12
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2026,Ապրիլ 7 - Մայիս 19
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2026,Ապրիլ 7 - Մայիս 12
ԻՐԱԶԵԿՈՒՄ /ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄ/
2026,Փետրվար 20 - Նոյեմբեր 30
«ԿԱՆԱՅՔ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ»
2026,Փետրվար 9 - Դեկտեմբեր 31
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Նոյեմբեր 28 - 2027,Հունվար 8
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Նոյեմբեր 28 - 2027,Հունվար 15
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Նոյեմբեր 28 - 2027,Հունվար 8

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.05.26 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am

  Հարգելի՛ այցելուներ

   Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի  պաշտոնական կայքում։

Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։

Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով:  

Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար

Տավրոս Սափեյան

12.05.26 ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Թալին քաղաքի կենտրոնական փողոցներում տեղադրվել են համայնքի պատմամշակութային կոթողներն ու տեսարժան վայրերը ներկայացնող պաստառներ։
Նախաձեռնության նպատակն է հանրությանը ներկայացնել համայնքի հարուստ պատմամշակութային ժառանգությունը, բարձրացնել բնակիչների և այցելուների իրազեկվածությունը, ինչպես նաև նպաստել համայնքի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։
Պաստառներում ներկայացված են Թալին համայնքի տարբեր բնակավայրերում գտնվող պատմական և մշակութային արժեք ներկայացնող կոթողներ, որոնք համայնքի ինքնության ու պատմության կարևոր մասն են կազմում։
11.05.26 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սերգե Մկրտչյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքում իրականացվող աշխատանքների ընթացքը, ընթացիկ ծրագրերի կազմակերպման հարցերը և առաջիկա անելիքները։ Տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքները սահմանված ժամկետներում և պատշաճ որակով իրականացնելու նպատակով։
11.05.26 ԿՈՄՈՒՆԱԼ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Համայնքի կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից իրականացվել են բակային տարածքներում տեղադրված նստարանների վերանորոգման և թարմացման աշխատանքներ։ Վերանորոգվել են վնասված նստարանները, կատարվել են ներկման և ամրացման աշխատանքներ՝ ապահովելով բնակիչների համար ավելի հարմարավետ և բարեկարգ միջավայր։
Համայնքապետարանը շարունակաբար իրականացնում է համայնքի բարեկարգմանն ու հանրային տարածքների պահպանմանն ուղղված աշխատանքներ՝ բնակիչների առօրյան առավել հարմարավետ և հաճելի դարձնելու նպատակով։
10.05.26 ԳԾԱՆՇՈՒՄՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Թալին քաղաքում իրականացվել են ճանապարհային գծանշումների թարմացման աշխատանքներ՝ երթևեկության անվտանգությունն ու կազմակերպվածությունը բարելավելու նպատակով։
Թարմացվել են հետիոտնային անցումները, բաժանարար գծերը և այլ կարևոր նշագծումներ՝ ապահովելով առավել հարմարավետ և անվտանգ երթևեկություն թե՛ վարորդների, թե՛ հետիոտների համար։
Արագածավան բնակավայրում իրականացվել են փողոցների գծանշման, նոր լուսասյուների տեղադրման, ոռոգման կիսախողովակների մաքրման, ինչպես նաև համայնքային նշանակության այլ կարևոր աշխատանքներ։
09.05.26 ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՐԱԶԱՆՑԻԿՆԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ ՀԱՆԳՍՏԻ
Թալին համայնքի գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտները մեկնեցին 7-օրյա հանգստի՝ Վրաստան։
Աշակերտներին ճանապարհելու էր եկել Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան, ով հաջող և անմոռանալի հանգիստ մաղթեց երեխաներին՝ վստահություն հայտնելով, որ նրանց գիտելիքներն ու ձեռքբերումները լավագույն օրինակն են համայնքի երիտասարդների համար։
Այս նախաձեռնությունը նպատակ ունի խրախուսելու սովորողների բարձր առաջադիմությունը, ակտիվ մասնակցությունն ու նվաճումները՝ ստեղծելով նոր տպավորություններով և գեղեցիկ հիշողություններով լի օրեր։
09.05.26 ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ Թալինի համայնքապետարանի, համայնքային ՀՈԱԿ-ների աշխատակիցները և համայնքի բնակիչները, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սերգե Մկրտչյանի և համայնքի ղեկավարի տեղակալ Սպարտակ Ավետիսյանի գլխավորությամբ, այցելեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների և հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած բոլոր ժամանակների հերոսների հուշակոթողներ ու շիրիմներ՝ հարգանքի տուրք մատուցելու նրանց անմահ հիշատակին։
Հիշատակի միջոցառման ընթացքում երաժշտական դպրոցի սաները հանդես եկան հայրենասիրական կատարումներով։
Մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին հերոսների հիշատակին՝ արժևորելով նրանց սխրանքն ու անձնվիրությունը հայրենիքի պաշտպանության, հաղթանակի կերտման և խաղաղության պահպանման գործում։
09.05.26 «ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ»
Անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվային խճուղավազքի ներհամայնքային փուլը։ Մրցաշարին մասնակցեցին համայնքի դպրոցական տարիքի աշակերտներ՝ ցուցադրելով սպորտային պատրաստվածություն, ակտիվություն և հաղթելու ձգտում։
Մասնակիցները մեծ ոգևորությամբ հաղթահարեցին սահմանված երթուղին՝ պահպանելով առողջ մրցակցային մթնոլորտը։ Լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները հնարավորություն ստացան մասնակցելու մրցաշարի հաջորդ փուլին։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner