|
01.10.26
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
|
30.09.26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ, որոնց ժամանակ գերազանցվելու է ձայնի արագությունը, ինչի հետևանքով Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ։ Վերոնշյալ բնակավայրերի և դրանց հարակից հատվածների բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն։ Այս մասին հաղորդում է Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարարությունը։
|
|
|
30.09.26
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ՝ ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սերգե Մկրտչյանի և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ, այսօր այցելեց Գարեգին Ավդալյանի անվան Թալինի համայնքային մարզական կենտրոն։ Այցի ընթացքում համայնքի ղեկավարը տեղում դիտարկեց մարզական կենտրոնի շենքային և մարզական պայմանները, ծանոթացավ ընթացող աշխատանքներին։ Քննարկվեցին մարզական կենտրոնի զարգացման և պայմանների բարելավմանն ուղղված առաջիկա քայլերը։
|
|
|
29.09.26
ԹԱԼԻՆԸ ԹԱՆԳԱՐԱՆ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ
|
|
Սիրելի՛ բնակիչներ,Այսօր ուրախությամբ ցանկանում ենք կիսվել Թալինի համար կարևոր և նշանակալի նորությամբ․ համայնքում կառուցվելու է նոր թանգարան, որը դառնալու է Թալինի պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող կարևոր մշակութային կենտրոն։Ծրագիրը կյանքի է կոչվում համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նախաձեռնությամբ՝ Թալինի համայնքապետարանի և Թալինի պատվավոր քաղաքացի, բարերար Տիգրան Սաֆարյանի համագործակցության արդյունքում։Թալին քաղաքի հրապարակին հարակից՝ Շահումյան 2 հասցեում, կառուցվելու է երկհարկանի թանգարան՝ տաճարի ճարտարապետական լուծմամբ։Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սերգե Մկրտչյանն այցելեցին թանգարանի կառուցման համար նախատեսված տարածք և տեղում դիտարկեցին ...
Մանրամասն |
|
|
28.09.26
ՀԱԿՈ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՆՇՎԵԼ Է ՇԸՄՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՕՐԸ
|
Այսօր Արևուտ խոշորացված համայնքի եզդիական Հակո բնակավայրում նշվել է Շըմս եզդիական եկեղեցու օրը։ Միջոցառմանը մասնակցել են Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և խորհրդական Սևակ Մանուկյանը: Նրանց ուղեկցել է Արևուտ խոշորացված համայնքի ղեկավար Էդիկ Օսեյանը: Միջոցառմանը ներկա են եղել Իրաքի Լալեշ քաղաքից ժամանած եզդիական հոգևոր առաջնորդներ՝ Միր Իսմետը, Բավե Չաուշը և Բավե Բիլիմամը։ Տոնական միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանից և արտերկրից ժամանած եզդիներ։ Շըմս եկեղեցին երկու տարի առաջ կառուցվել է Հակո բնակավայրից սերող Շեխ Ռաշիդի և նրա ընտանիքի կողմից։
|
|
|
28.09.26
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցեցին համայնքապետարանի ղեկավար կազմը և ոլորտների պատասխանատուները։ Քննարկվեցին համայնքի տարբեր ոլորտների առաջնահերթ հարցերը, ընթացիկ աշխատանքների կազմակերպմանն ու առաջիկա ծրագրերի իրականացմանն առնչվող խնդիրները։ Առանձին անդրադարձ կատարվեց համայնքում ընթացող «Խաղաղություն» մինի ֆուտբոլի մրցաշարի կազմակերպչական և ընթացիկ հարցերին, ինչպես նաև համայնքի արդյունավետ կառավարմանը վերաբերող այլ թեմաների։
|
|
|
27.09.26
ՀԻՇԱՏԱԱԿԻ ԵՎ ԽՆԿԱՐԿՄԱՆ ՕՐ
|
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրանում է Արցախյան 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցը։ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, համայնքապետարանի աշխատակիցներն ու բնակիչները այցելեցին Թալինի պանթեոն, Արագածավանի հուշակոթող և Դաշտադեմի գերեզմանատուն: Հարգանքի տուրք մատուցվեց հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսներին․ խնկարկվեցին նրանց շիրիմները, ծաղիկներ խոնարհվեցին և վառ պահվեց նրանց անմար հիշատակը։ Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր բոլոր հերոսների վառ հիշատակին։
|
|
|
24.09.26
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՓՈԽՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԹԱԼԻՆՈՒՄ ԷՐ
|
Արագածոտնի փոխմարզպետ Արմեն Գրիգորյանն այսօր աշխատանքային այցով Թալինում էր։ Այցի շրջանակում փոխմարզպետ Արմեն Գրիգորյանը և Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը շրջայց կատարեցին և դիտարկեցին կառավարություն–համայնք համագործակցությամբ, սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացված աշխատանքները։ Դիտարկվեցին Թալին քաղաքի կենտրոնական հրապարակի վերակառուցման, ինչպես նաև Քոթանյան 11 բազմաբնակարան շենքի բակի բարեկարգման և նորոգման արդյունքները։ Իրականացված ծրագրերը նպաստել են համայնքի հանրային տարածքների բարեկարգմանը և բնակիչների համար ավելի հարմարավետ միջավայրի ձևավորմանը։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |