|
28.07.26
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
|
27.07.26
ՀՐԱԺԵՇՏ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՈԼՈՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ
|
|
Համայնքի մանկապարտեզներում տեղի ունեցան ավարտական հանդեսներ, որոնց ընթացքում փոքրիկները տոնական և հուզիչ մթնոլորտում հրաժեշտ տվեցին մանկապարտեզին՝ պատրաստվելով կյանքի նոր ու կարևոր փուլին։Տոնական միջոցառումներին մասնակցեցին Թալինի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լուսինե Ավագյանը և բաժնի գլխավոր մասնագետ Ալվարդ Գասպարյանը։Շնորհավորելով ավարտական խմբերի սաներին՝ նրանք մաղթեցին հետաքրքիր ու հաջողություններով լի դպրոցական կյանք, նոր ձեռքբերումներ և բարձր առաջադիմություն։Համայնքապետարանը համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ ավարտական բոլոր խմբերի երեխաներին նվիրեց դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ՝ որպես խորհրդանշական նվեր նրանց կյանքի նոր փուլը ...
Մանրամասն |
|
|
27.07.26
ԵՄ «ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳԻՐ՝ ԱՐԵՎԵԼՔ» ԾՐԱԳՐԻ 2026 Թ
|
ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 2026 թվականի Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում Թալին քաղաքի կենտրոնական հրապարակում «Ֆլայթ» ժամանակակից պարային համույթի սաների մասնակցությամբ անցկացվեց արևի և կայուն էներգիայի գաղափարը խորհրդանշող գեղեցիկ ֆլեշմոբ։ Պարային ելույթը ստեղծագործական ձևով ներկայացրեց վերականգնվող էներգիայի, բնության պահպանության և կայուն ապագայի կարևորությունը՝ միավորելով երեխաների էներգիան, արվեստն ու դրական տրամադրությունը։
|
|
|
27.07.26
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
|
Համայնքի ղեկավարի նախագահությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն՝ ղեկավար կազմի և ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքում իրականացվող ծրագրերի և աշխատանքների ընթացքը, կատարվող աշխատանքների որակն ու սահմանված ժամկետների պահպանումը, ինչպես նաև ընթացիկ աշխատանքային մի շարք հարցեր։ Անդրադարձ կատարվեց նաև համայնքի զարգացմանն ուղղված առաջնահերթ ծրագրերին և նախատեսվող նախաձեռնություններին։ Համայնքի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարեց շարունակել աշխատանքները բարձր պատասխանատվությամբ՝ ապահովելով ծրագրերի արդյունավետ և ժամանակին իրականացումը՝ ի շահ համայնքի և բնակիչների։
|
|
|
23.07.26
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
|
|
Թալինի համայնքապետարանում տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը, որի ընթացքում համայնքի ղեկավարն ընդունեց շուրջ երկու տասնյակ քաղաքացու։ Ընդունելության ընթացքում քաղաքացիները համայնքի ղեկավարին ներկայացրին իրենց հուզող հարցերը, առաջարկություններն ու դիմումները։ Քննարկվեցին համայնքային նշանակության տարբեր խնդիրներ, ինչպես նաև զարգացմանն առնչվող նախաձեռնություններ։ Ընդունելությանը մասնակցեցին նաև քաղաքացիներ, որոնք համայնքի ղեկավարին ներկայացրին իրենց բիզնես առաջարկները և հասարակական գործունեությանն ուղղված գաղափարներն ու ծրագրերը։
|
|
|
20.07.26
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ տեղի ունեցավ համայնքապետարանի ղեկավար կազմի և ոլորտային պատասխանատուների հերթական աշխատանքային խորհրդակցությունը։Խորհրդակցության սկզբում համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց «Ֆեստիվառ» մշակութային-երաժշտական փառատոնի և Թալինի օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման և բարձր մակարդակով անցկացման գործում ներգրավված բոլոր պատասխանատուներին, համայնքապետարանի աշխատակիցներին և կամավորներին՝ բարձր գնահատելով նրանց նվիրված, կազմակերպված և պատասխանատու աշխատանքը։Այնուհետև գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ քննարկվեցին Թալին համայնքի մի շարք բնակավայրերում վերջերս տեղի ունեցած կարկտահարության հետևանքով պատճառված վնասների ...
Մանրամասն |
|
|
18.07.26
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԹԱԼԻՆԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
|
«Սիրելի՛ Թալին, այսօր առաջին անգամ որոշեցի ոչ թե քո մասին խոսել, այլ քեզ հետ»։Այսօր քո օրն է։Սովորաբար այս օրը մարդիկ շնորհավորանքներ են հղում քաղաքներին։ Բայց ինչպե՞ս շնորհավորել այն վայրին, որն ինքը մեզ է տվել ամենաթանկը՝ տուն, հիշողություններ, ինքնություն և պատկանելության զգացում։Դու տեսել ես բազմաթիվ սերունդների մանկությունը, ճանապարհել նրանց դեպի նոր կյանք, դարձել նրանց վերադարձի ամենասիրելի հասցեն։ Քո փողոցներով քայլել են մարդիկ, ովքեր քեզ կառուցել են իրենց աշխատանքով, պահպանել իրենց նվիրումով և սիրել առանց պայմանների։ Դու սովորեցրել ես մեզ, որ քաղաքի ուժը նրա շենքերի բարձրությամբ չի չափվում։ Այն չափվում է մարդկանց ազնվությամբ, համախմբվածությամբ, աշխատասիրությամբ և միմյանց հանդեպ ...
Մանրամասն |
|
|
18.07.26
«ՖԵՍՏԻՎԱՌ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԵՎ ԹԱԼԻՆԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
|
|
«Ֆեստիվառն» արդեն Թալինում է։Վաղ առավոտից սկսած՝ քաղաքը լցվել է ամառային բարձր տրամադրությամբ։ Փողոցները մարդաշատ են, այցելուները շրջում են 40-ից ավելի տաղավարներով և մասնակցում տեղի արտադրանքի տոնավաճառին։ Երթուղիներով ընթացող ավտոբուսները շարժվում են 5 ուղղություններով՝ դեպի Արագածոտնի մարզի տեսարժան վայրերը։«Ֆեստիվառ» մշակութային-զբոսաշրջային փառատոնի և Թալինի օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում համայնքի տնտեսավարողներն ու տեղական արտադրողները ներկայացրին իրենց արտադրանքը։Քաղաքի հյուրերն ու պետական այրերն այցելեցին տաղավարներ, ծանոթացան ներկայացված տեսականուն և շփվեցին տնտեսավարողների հետ։Տոնական ծրագրի շրջանակում ելույթներով հանդես եկան նաև համայնքի մշակութային ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |