|
12.11.26
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
|
12.11.26
ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԲԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
|
|
«Ֆանֆրութ» ՍՊԸ֊ի հովանավորությամբ փոխվել են Արագածավանի մշակույթի տան շենքի դիմային պատուհանները։«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում մեկնարկել է Ներքին Սասնաշեն բնակավայրի մանկապարտեզի վերանորգման աշխատանքները:Դաշտադեմ բնակավայրի մանկապարտեզում ընթանում են մասնակի վերանորոգման աշխատանքներ:Մաստարա բնակավայրում մեկնարկել են 30 մետր բարձրությամբ պետական դրոշի տեղադրմանն ուղղված նախապատրաստական աշխատանքները։Հայաստանի եռագույնը՝ որպես մեր պետականության, միասնականության և ազգային արժանապատվության խորհրդանիշ, շուտով իր պատվավոր տեղը կունենա Մաստարայում՝ տեսանելի ու խորհրդանշական ներկայությամբ։Դաշտադեմ բնակավայրի մանկապարտեզում բարելավվել են երեխաների առօրյայի պայմանները․ ...
Մանրամասն |
|
|
12.11.26
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
|
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այսօր անցկացրել է քաղաքացիների հերթական ընդունելությունը՝ հանդիպելով համայնքի մի քանի տասնյակ բնակչի։ Բարձրացված խնդիրներն ու հարցերը քննարկվել են տեղում, տրվել են համապատասխան պարզաբանումներ և ներկայացվել հնարավոր լուծումները։Ընդունելության շրջանակում համայնքի ղեկավարը հյուրընկալել է Ուշու ՀՀ առաջնությունում նոկաուտով հաղթանակներ գրանցած Արագածավան բնակավայրի մարզիկներին, նրանց մարզչի Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ: Նախապես տված խոստման համաձայն՝ Տավրոս Սափեյանը մարզիկներին նոկաուտով տարած հաղթանակների առթիվ հանձնել է դրամական պարգևներ, պատվոգրեր և շնորհակալագրեր՝ գնահատելով նրանց մարզական հաջողություններն ու ձեռքբերումները։Համայնքի ղեկավարը հանդիպել է ...
Մանրամասն |
|
|
11.11.26
ԴԱՇՏԱԴԵՄՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿԱՌՈՒՑԵԼ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏ ԵՎ ԶԲՈՍԱՅԳԻ
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, ոլորտային պատասխանատուների և Դաշտադեմի վարչական ղեկավարի ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել Դաշտադեմ բնակավայր՝ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին և առաջիկա ծրագրերին։ Բնակավայրում այս պահին իրականացվում են տարածքի ապամոնտաժման աշխատանքներ։ Դրանց ավարտից հետո նախատեսվում է ազատված տարածքում կառուցել մինի ֆուտբոլի դաշտ և զբոսայգի՝ բնակիչների հանգստի և ժամանցի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելով։ Այցի ընթացքում քննարկվել են նախատեսվող ծրագրի իրականացմանը վերաբերող կազմակերպչական և տեխնիկական հարցեր, ինչպես նաև բնակավայրի բարեկարգմանն առնչվող այլ առաջնահերթություններ։
|
|
|
10.11.26
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԻՄ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
|
Հարգելի՛ գործընկերներ, տեղական ինքնակառավարման մարմինների հարգարժա՛ն ներկայացուցիչներ,Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման օրվա առթիվ:Տեղական ինքնակառավարումը պետական կառավարման համակարգի կարևորագույն բաղադրիչներից է, երկրի համաչափ զարգացման ամուր հիմնասյունը։Համայնքը պարզապես աշխարհագրական տարածք չէ․ այն մեր բնակիչների տունն է, նրանց հիշողությունները, ամենօրյա հոգսերն ու ապագայի երազանքները։ Իսկ համայնքային իշխանությունը ստանձնելը նախևառաջ մեր մարդկանց վստահությունն արդարացնելու, նրանց կողքին լինելու և միասնական ջանքերով վաղվա օրը կերտելու մեծ պատասխանատվություն է։ՏԻՄ ոլորտի առաքելությունն է՝ լսելի դարձնել յուրաքանչյուր քաղաքացու ձայնը, նկատել յուրաքանչյուր ...
Մանրամասն |
|
|
10.11.26
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՏԻՄ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
|
Այսօր տեղի է ունեցել Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման 30-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցել է նաև Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ մարզպետներ, համայնքների ղեկավարներ, տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
|
|
|
09.11.26
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Աշխատանքային շաբաթը Թալինի համայնքապետարանում մեկնարկեց համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի կողմից հրավիրած աշխատանքային խորհրդակցությամբ, որին մասնակցեց համայնքապետարանի ղեկավար կազմը: Օրվա քննարկումների առանցքում համայնքի առօրյան ու առաջիկա անելիքներն էին։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց ձմռան նախապատրաստական աշխատանքներին, ՀՈԱԿ-ների գործունեությանը, առկա խնդիրներին, ինչպես նաև համայնքում ընթացող շինարարական ծրագրերի իրականացման ընթացքին։ Քննարկվեցին նաև տարբեր ոլորտներին առնչվող հարցեր, հստակեցվեցին առաջիկա քայլերն ու աշխատանքային առաջնահերթությունները՝ նպատակ ունենալով ապահովել համայնքային ծրագրերի բնականոն ընթացքն ու աշխատանքների արդյունավետ կազմակերպումը։
|
|
|
06.11.26
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2026-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
|
|
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Բուսաբուծության վարչության պետ Վարսիկ Մարտիրոսյանը և վարչության փորձագետ Գառնիկ Պետրոսյանը Թալինի համայնքապետարանի ղեկավար կազմի անդամներին և Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի ներկայացուցիչներին ներկայացրել են Բուսաբուծության աջակցության 2026-2027 թվականների ծրագիրը։Ծրագրի նպատակն է ընդլայնել հացահատիկային, հատիկաընդեղեն և բազմամյա խոտաբույսերի ցանքատարածությունները, բարձրացնել դրանց մշակության արդյունավետությունը, ավելացնել գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալները:Ծրագիրը կիրականացվի 2026-2027 թվականներին՝ ընդգրկելով Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը։Ինչպե՞ս դիմել ծրագրինՇահառուները ծրագրին մասնակցելու համար կարող են մինչև ցանքի իրականացումը թղթային ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |