Ամուսնության վկայական ստանալու համար հարկավոր է դիմել ՀՀ ԱՆ ՔԿԱԳ (ԶԱԳՍ) տարածքային բաժին և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` 1. Ամուսնացողների անձնագրերը և նրանց պատճեները, 2. Ծննդյան վկայականները և նրանց պատճեները, 3. Զին.գրքույկը և պատճեն, 4. Պետ.տուրիքի վճարված անդորրագիրը: Այնուհետև ամուսնացողների կողմից լրացվում է ՔԿԱԳ բաժնի աշխատակցի կողմից տրված համապատասխան դիմումի ձևը: Աշխատակցի կողմից (1 ամսվա ընթացքում) ստուգվում է դիմումի մեջ լրացված տվյալները և նշանակվում ներկայանալու օրը (զագսավորման օրը): Քաղաքացիները պարտավոր են ներկայանալ նշանակված օրը: Զագսավորման արարողությունից հետո ստանում են ամուսնության վկայական: Եթե քաղաքացիները ցանկանում են հանդիսավոր ամուսնություն, ապա նախօրոք պետք է տեղեկացնեն ՔԿԱԳ բաժնի պետին: Թալին համայնքի ՔԿԱԳ (ԶԱԳՍ) բաժնի հասցեն՝ Գայի 1. 2-րդ հարկ