ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2026թ. փետրվարի 10-ին ժամը 11:00-ին հրավիրվում է Թալին համայնքի ավագանու 2026թ. առաջին նստաշրջանի առաջին նիստը:
Նիստը տեղի կունենա Թալինի համայնքապետարանի դահլիճում, հասցեն` ք․Թալին, Գայի 1, 1-ին հարկ։
Նիստի օրակարգն է՝
1) Թալին համայնքի ավագանու 2026 թվականի առաջին նստաշրջանի առաջին նիստի օրակարգը հաստատելու մասին
2) Թալինի համայնքապետարանի, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և համայնքային հիմնարկների 2025 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին
3) Թալին համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին
4) Թալին համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեի պահուստային ֆոնդից հատկացում կատարելու մասին
5) Թալին համայնքի 2025թ․-ի տարեկան բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականի մասին
6) Թալին քաղաքի վարչական տարածքում գործող քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայությունների մատուցում իրականացնող անհատ ձեռնարկատեր Արշակ Հարությունյանի նկատմամբ տեղական տուրքի գծով արտոնություն կիրառելու մասին
7) Թալին համայնքի Վերին Սասնաշեն բնակավայրի 1-ին փողոց, 9-րդ նրբանցք, թիվ 3/5 հասցեում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող 1,1585 հա մակերեսով հողատարածքը եվ նրա վրա գտնվող շինություններն անհատույց օգտագործման իրավունքով Գևորգ Խամոյանին տրամադրելու մասին
8) Թալին համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքերը աճուրդ-վաճառքով օտարելու մասին
9) Թալին համայնքի Արտենի գյուղում «ԱՐՏԻՆ ԳՐԻՆ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-Ի կողմից ջերմոցային տնտեսության կառուցման ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին
10) Թալին համայնքի Մաստարա բնակավայրում գտնվող փողոցն անվանակոչելու մասին
11) Թալին համայնքի Զովասար բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին
12) Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող «ԱՐՑԵՄԵՆՏ» ՍՊԸ ցեմենտի գործող արտադրությունը ընդլայնելու համար նախնական համաձայնություն տալու մասին
13) Թալին համայնքի Արագածավան բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին
14) Թալին համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին
15) 2025 թվականին Թալին համայնքում իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին
16) Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի՝ տեղական տնտեսական զարգացում բաղադրիչին համաձայնություն տալու մասին
17) Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի՝ ծառայությունների բարելավում բաղադրիչին համաձայնություն տալու մասին
18) Թալին համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ ընտրված առաջարկի իրականացմանը հավանություն տալու մասին
19) Թալին համայնքի ավագանու 2026 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին
Թալինի համայնքապետարան