Հարգելի՛ Լեռնային Ղարաբաղից տեղահանված երիտասարդներ,
«ԴՈՒ ԷԼ» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացնում է եռափուլ մասնագիտական կողմնորոշման ծրագիր՝ մարզերում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երիտասարդների համար։ Ծրագրի ավարտին մասնակիցը՝ • կունենա հստակ մասնագիտական կողմնորոշում՝ անցնելով կարիերայի խորհրդատվություն մասնագիտական կողմնորոշման հոգեբանի հետ, • կզարգացնի արդի աշխատաշուկային անհրաժեշտ հմտություններ՝ անկախ մասնագիտությունից, • կայցելի Հայաստանի լավագույն ընկերություններ, • կծանոթանա ամենապահանջված մասնագիտություններին, • կփորձարկի ապագա մասնագիտությունը՝ իրական աշխատանքային միջավայրում։ Լավագույն 30 մասնակիցները հնարավորություն կունենան անցնելու փորձնակություն։ Գրացնման հղում՝ https://forms.gle/2G4DYpKq4DwX9uLL8
Վերջնաժամկետ՝ փետրվարի 7։