ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի «Ներքին Սասնաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնի համար՝ ․ Մեթոդիստ` տնօրենի ուսումնական գծով տեղակալ -1 հաստիքային միավոր։
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2024թ. մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագրի պահանջներին համապատասխանող անձը։
Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի որակավորման պահանջն է`
1․Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի, տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի աշխատանքի առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
• Դիմում ( Ձև 1)
• Կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)
• Անձը հաստատող փաստթուղթ
• Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
• Ինքնակենսագրություն ( Ձև 4)
• Մեկ լուսանկար՝ 3x4 չափի
• Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
• ՀՀ արական սեռի ներկայացուցիչները՝ նաև զինվորական գրքույկ
•Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հաստատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Եթե ներկայացված ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ավարտը համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են «Ներքին Սասնաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ ում` 2024թ-ի սեպտեմբերի 6-ից 2024թ-ի հոկտեմբերի 3-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-16։00, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2024թ-հոկտեմբերի 7-ին, ժամը 11։00-ին «Ներքին Սասնաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքում, հասցե` Ներքին Սասնաշեն փ․1, շ․4:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 05 65 74, Էլ. փոստ՝ aspramtovmasyan@gmail.com:
Թալինի համայնքապետարան