|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 ապրիլի 2024 թվականի N 53-Ա |
ԹԱԼԻՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԹԻՎ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ-1» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով 2024 թվականի ապիլի 26-ին Թալին քաղաքի Մյասնիկյան 17 հասցեում գործող թիվ 2 հիմնական դպրոցի տարածքում համանուն դպրոցի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ անցկացված հանրային քննարկման արձանագրությունը․ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ նախնական համաձայնություն «Տիգրան Մեծ-1» ՍՊ ընկերությանը Թալին քաղաքի Մյասնիկյան 17 հասցեում թիվ 2 հիմնական դպրոցը կառուցելու համար: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -18 ԱՐՄԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՂՈՒԿԱՍ ՀԱՐՈՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄՀԵՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆ ԳԵՂԱՄ ՍԱՓԵՅԱՆ ՏԱՎՐՈՍ ՍԻՄՈՆՅԱՆ ՍԵՎԱԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|