Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով 2024 թվականի փետրվարի 12-ին քաղաք Թալին, Գայի փողոց 85/1 հասցեում գտնվող հողամասում ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ անցկացված հանրային քննարկման արձանագրությունը․
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ նախնական համաձայնություն «Մանուշակ 2000» ՍՊ ընկերությանը քաղաք Թալին, Գայի փողոց 85/1 հասցեում գտնվող էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության 6․74827 հա հողամասի վրա 5000 ԿՎտ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայան կառուցելու համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: