Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 25-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մարտի 2024 թվականի N 25-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ»-ի 44-րդ կետի «Ը» - ենթակետով, հիմք ընդունելով 07.04.2022թ-ի ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության N ՇԱԹ-29/674 «Օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման թույլտվություն»-ը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության N L-674 Լեռնահատկացման ակտը, «ԱՎ ՍԹՈՆԵ» ՍՊ ընկերության տնօրենի 26․02․2024թ-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը,

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1.Տալ համաձայնություն Թալին համայնքի Կաթնաղբյուր բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-057-0108-0910 կադաստրային ծածկագրով՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, ընդերքօգտագործման գործառնական նշանակության 11,09785 հա հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու «ԱՎ ՍԹՈՆԵ» ՍՊԸ-ին։
2.«ԱՎ ՍԹՈՆԵ» ՍՊԸ-ի հետ կնքել վարձակալության պայմանագիր մինչև 07․04․2042 թվականը և փաստացի օգտագործվող հողամասի մեկ հեկտարի համար սահմանել տարեկան 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ վարձավճար, իսկ չօգտագործվող հողամասի մեկ հեկտարի համար սահմանել տարեկան 45.000 /քառասունհինգ հազար/ ՀՀ դրամ վարձավճար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -15

ԱՐՄԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ

ԲԱԲԿԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԵ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ

ՄԻՆԱՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ

ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՍԱՐԳՍՅԱՆ ԳԵՂԱՄ

ՍԱՓԵՅԱՆ ՏԱՎՐՈՍ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՈՒՍԻԿ

Դեմ -1

ՀԱԿՈԲՅԱՆ ՂՈՒԿԱՍ

Ձեռնպահ -3

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԳԻԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՎԻԹ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner