|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 ապրիլի 2026 թվականի N 685-Ա |
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ ԳԵՎՈՐԳ ՎԱՉԱԳԱՆԻ ԽԱՄՈՅԱՆԻ ՄԻՋԵՎ 01․04․2026թ․ ԿՆՔՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Թալին համայնքի Վերին Սասնաշեն բնակավայրի բնակիչ Գևորգ Վաչագանի Խամոյանը Թալինի համայնքապետարան 2026 թվականին ապրիլի 03-ին մուտքագրված դիմումով խնդրել է լուծել իր և Թալին համայնքապետարանի միջև 2026 թվականի ապրիլի 01-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ հոդվածների 1-ին կետերով, 469-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Գևորգ Խամոյանի դիմումը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Լուծել Գևորգ Խամոյանի և Թալինի համայնքապետարանի միջև 2026 թվականի ապրիլի 01-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը /գրանցամատյանի թիվ 768/։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|