|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 փետրվարի 2023 թվականի N 23-Ա |
ՄԱՐՏԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի և ՀՀ կառավարության 12.04.2001թ. N286-Ն որոշմամբ հաստատված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ>>-ի 44-րդ կետի <<Ը>> ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով Մարտիկ Սարգսյանի 13.02.2023 թվականի դիմումը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն, Մարտիկ Սարգսյանի հետ կնքված, Թալին համայնքի Մաստարա վարչական տարածքում գտնվող 02-069-0328-001-004 ծածկագրով 0․8 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը հինգ տարով՝ մինչև 2028թ-ի մարտի 1-ը երկարաձգելու համար, վարձակալության տարեկան վճարը սահմանելով 12․000 (տասներկու հազար) ՀՀ դրամ: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023թ-ի մարտի 1-ից։ |
Կողմ -22 ԾԱՌՈՒԿՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱԲԿԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՀԵ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՂՈՒԿԱՍ ՀԱԿՈԲՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՀԱՐՈՅԱՆ ԳԵՂԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ ՄՀԵՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՎԵՏԻՍ ՄԻՆԱՍՅԱՆ ԷՄԻՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍԱՀԱԿՅԱՆ ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԻՄՈՆՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -3 ԳԱԳԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|